Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 12:05 14-01-2023

ՀՀ-ն ուզում է Հնդկաստանից MRSAM ՀՕՊ համակարգեր գնել․ ԶԼՄ

IDRW պորտալը գրել է, որ Հայաստանը դիտարկում է հնդկական MRSAM միջին հեռահարության զենիթահրթիռային համալիրների գնման հարցը՝ նշելով, որ Երևանն այդկերպ ցանկանում է փոխարինել իր սպառազինության մեջ գտնվող խորհրդային արտադրության «Պեչորա» Ս-125 զենիթահրթիռային համալիրները։

Ըստ աղբյուրի՝ ավելի վաղ հայկական կողմը հայտ էր ներկայացրել նշված համակարգերի գնման վերաբերյալ, Հնդկաստանն իր հերթին առաջարկել էր Akash և Akash-NG համակարգեր, որոնք նույնպես տեղական արտադրանք են։ Բանն այն է, որ թեև MRSAM ԶՀՀ-ներն արտադրվում են Հնդկաստանում, որոշ տեխնոլոգիաներ փոխառված են Իսրայելից, հայտնում է Sputnik Արմենիան։

Միևնույն ժամանակ, պարբերականը նշում է, որ Նյու Դելին այդ սպառազինությունների արտահանման առումով սահմանափակումներ չունի։ Տվյալ գործարքն ուշագրավ կլինի նրանով, որ Հայաստանի հիմնական հակառակորդը՝ Ադրբեջանը, նույնպես մեծապես կախված է իսրայելական մատակարարումներից, մասնավորապես, նրա սպառազինության մեջ են Barak-8 ԶՀՀ-ները, նշում են հրապարակման հեղինակները։

2022-ին հնդկական աղբյուրները մի քանի անգամ գրել էին Երևանի և Նյու Դելիի միջև խոշոր ռազմատեխնիկական գործարքների մասին։ Սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Հայաստանը 250 մլն դոլարի պայմանագիր է ստորագրել, որի շրջանակներում հնդկական արտադրության Pinaka ՀԿՌՀ-ներ է պատվիրել։

Այնուհետև հրապարակումներ եղան ATAGS ինքնագնաց հաուբիցների գնման գործարքների մասին։ Հոկտեմբերին կայացավ նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Նյու Դելի։ Պապիկյանը բանակցություններ է անցկացրել իր հնդիկ գործընկերոջ հետ, մասնակցել Defexpo 2022 պաշտպանական խոշոր ցուցահանդեսին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում