Մամուլ 3 տարի առաջ - 08:15 14-01-2023

Փաշինյանը, որպես ժառանգություն, ուժեղ բանակ էր ստացել. նա ստում ու կեղծում է, երբ ասում է, թե բանակը 1997-ից զարգացում չի ապրել. Փաստ


«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նորություն չէ, որ Նիկոլ Փաշինյանը 2020 թ. պատերազմում իր պարտության ու իր իսկ մեղքով ներկայում ստեղծված վիճակի համար պարբերաբար որպես մեղավոր է նշանակում զինվորներին, սպաներին, հրամանատարներին և բանակն ընդհանրապես: Վերջերս էլ հերթական անգամ նա հայտարարեց, թե, ըստ էության, չբարեփոխված բանակ է ժառանգություն ստացել: Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը կեղծում է: «Երբ 2020-ի հուլիսին հայկական կողմը երկու մարտական հենակետ էր վերցրել, Փաշինյանը փորձեց իր անունը ռազմական հաղթանակների հետ կապել:

Ժամանակին ամեն Աստծու օր նման օպերացիաներ էինք անում, այնքան սովորական էր դա, որ որևէ մեկը պարգև չէր էլ ստանում՝ համարելով, որ իր պարտականությունն է կատարել: Հիմա Փաշինյան Նիկոլը երևի նաև հիշողության կորուստ ունի: Մոռանում է, որ նույն 2020-ի հուլիսին պարգևներ բաժանելուց զատ ասում էր, որ հայկական բանակը կրկին վերահաստատեց տարածաշրջանում իր ուժեղ լինելու հանգամանքը, մի փունջ կենաց էր ասում:

Այսինքն, Փաշինյանը, որպես ժառանգություն, տարածաշրջանում ուժեղ բանակ էր ստացել, որն իրականություն է: Մինչդեռ նա փայլուն կերպով այդ նույն բանակը 2018ից սկսած «չարեփոխումների» հետևանքով բերեց մի վիճակի, երբ մեր առջևից փախչող թուրքը կարողացավ մեզ դասեր տալ: Հիմա Փաշինյանը ստում ու կեղծում է, երբ ասում է, թե բանակը 1997-ից զարգացում չի ապրել: Այս ստախոսը ընդամենն ուզում է մանիպուլացնել, իրենց իսկ բառամթերքով ասած՝ «կռուտիտներ» անել:

Չի ստացվի, իր ու իր քաղաքական թիմի փուչիկը վաղուց է պայթել: Մեծ հաշվով, այլասերումների ու պղծության քարոզչությամբ զբաղվողների, այսպես կոչված, քաղաքական թիմը չէր կարող հայրենանվեր գործ անել, կառավարիչներ չունենալով՝ չէր կարող երկիր կառավարել»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Նահապետյանը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը