Ներքին 3 տարի առաջ - 00:16 14-01-2023

Աննա Մկրտչյանի անվամբ հաշվառված մեքենան վրաերթի է ենթարկել մի կնոջ. ՔԿ–ն մանրամասնում է․ News.am

Աննա Մկրտչյանի հայտարարության մեջ արված մեկնաբանություններն իրական հիմք չունեն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանն՝ անդրադառնալով ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերում արված հայտարարությանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանին ազդանշան տալու պատճառով քրեական վարչությունը եկել է իր մեքենայի հետեւից։

«Իրականությունն այն է, որ 2023թ. հունվարի 10-ին՝ ժամը 08։05-ին, Աստղիկ ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Շերամի փողոցում տեղի է ունեցել վրաերթ, որի հետեւանքով մարմնական վնասվածքներ է ստացել եւ բուժօգնության դիմել մի կին։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության ընթացքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անձը վրաերթի է ենթարկվել «Կիա» մակնիշի համապատասխան հաշվառման համարանիշով ավտոմեքենայի կողմից, որի վարորդը դիմել է փախուստի։

Վարույթն իրականացնող մարմնի կողմից հանձնարարություն է տրվել հիշյալ ավտոմեքենան տեղափոխել ՀՀ ՆԳՆ ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։ Քննությամբ պարզվել է, որ այդ համարանիշով ավտոմեքենան հաշվառված է ՀՀ ԱԺ պատգամավորի անվամբ, եւ պարզապես Ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացվել են տրված հանձնարարության կատարումն ապահովելուն ուղղված գործողություններ»,– ասաց Գոռ Աբրահամյանը։

Հարցին՝ արդյոք պատգամավորը կասկածվում է վրաերթ կատարելու մեջ, Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղարն ասաց.

«Քննությունը դեռ նախնական փուլում է, դեպքի բազմաթիվ հանգամանքներ պետք է ստուգվեն, պարզվեն, այդ թվում՝ վրաերթի պահին ավտոմեքենայի վարորդի ինքնության պարզման առումով։ Դեռեւս խիստ վաղաժամ է խոսել կոնկրետ անձի վերաբերյալ կասկածանքի առկայության մասին»։

Հիշեցնենք՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել էր, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանին ազդանշան տալու պատճառով քրեական վարչությունը եկել է իր մեքենայի հետեւից։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան

Ձեզ գուցե հետաքրքրի