Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:47 13-01-2023

Լարված իրավիճակ՝ Ֆիրդուսում. ոստիկանները քաշքշելով աստիճաններից հեռացրին տարեց բնակչին

Երևանի Ֆիրդուս թաղամասում լարված իրավիճակ էր ստեղծվել այն բանից հետո, երբ ԴԱՀԿ ծառայողները փորձել են մուտք գործել թաղամասում գտնվող տներ և պահեստներ՝ փորձագետների մուտքն այնտեղ ապահովելու համար։

Բնակիչները ընդդիմացել են և փորձել են թույլ չտալ։

Տարածված տեսանյությում երևում է, որ ոստիկանները փորձում են ուժ գործադրելով բերման ենթարկել բնակիչներին, այդ թվում՝ Ֆիրդուսի տարեց բնակչին, ում ինքնազգացողությունը վատաանում է և նա ուշագնաց է լինում։

Ոստիկանության ծառայողներից մի քանիսը տան մոտից հեռացրին բնակիչներին։

Լրագրողների հետ զրույցում ՀԿԱԾ աշխատակիցն ասաց, որ ունեն Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի կատարողական, որում ասվում է, որ ՀԿԱԾ ծառայության միջոցով ապահովել ՀՀ փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ կազմակերպության մուտքը Հանրապետության 8 հասցե և դա են կատարում։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին