Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:11 12-01-2023

Այդ հերթական խավարամտությունը ժամանակավրեպ է․ Արսեն Թորոսյանն Արա Զոհրաբյանին մռակաբես է անվանել

Այսօր առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է ««Հայաստանի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև առողջապահության բնագավառում համագործակցության վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը։

Հարցի քննարկման ժամանակ բանավեճ է ծավալվել, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հարց է ուղղել առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին. «Նախարարի մակարդակով պոլիկլինիկաներին տրվել է հրաման, ըստ որի, երեխաների հիվանդության, առողջության պատմագրի մեջ պետք է ներառել կետ՝ սեռը նշելու իգական, արական և ավելացվել է երրորդ տարբերակը՝ «չճշտված»: Դուք, որպես պետական քաղաքականություն մշակողներ, ի՞նչ եք ենթադրում «չճշտված» եզրույթի տակ, կա՞ն ուսումնասիրություններ, թե որքա՞ն է Հայաստանում այդ չճշտված տարբերակով մարդկանց թիվը, ինչ տոկոսային ներկայացվածություն կա, որ կարող ենք սեռի չճշտված տարբերակն օգտագործել, և արդյոք հետագայում չի՞ կարող չճշտված սեռ ունեցողների հիվանդությունն ազդել՝ օգտագործելու այլ նպատակների համար»: Նանուշյանը հորդորեց հարցը գրավոր ուղղել։

Հարցին նախ պատասխանել է հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը՝ նշելով, որ դա այնքան պարզունակ հարց է, որ կարելի էր ուղղակի որևէ բժշկի հարցնել, ոչ թե հարցը հանրային բարձրացնել կամ ֆեյսբուքում գրառումներ անել։

Ապա արձագանքել է առողջապահության նախկին նախարար, ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ «մատից ծծած» քննարկվող թեմա է արդեն․ «2009-ին դեռ հաստատված ծննդի մասին բժշկական վկայականում, որը վերահաստատվել է 2017-ին, կրկին նշված է, որ կա «չորոշված սեռ»-ի տարբերակ: Երբ որ մենք սովորում էինք բժշկականում, մեզ բացատրում էին, որ կան գենետիկական անոմալիաներ, որ ծնման պահին հնարավոր չի երեխայի սեռը որոշել: Կա կեղծ արական, կեղծ իգական սեռ ունեն, երբ որ կան արական օրգաններ, բայց ինքը կին է գենետիկորեն՝ 2 X քրոմոսոմով կամ հակառակը՝ երբ կա X Y քրոմոսոմ, բայց կնոջ սեռական օրգաններով: Դրա համար բժշկությունը որոշել է, որ այդ պահին, մինչև գենետիկական անալիզը կլինի, մենք չենք ֆիքսում որևէ փաստաթղթում: Եվ սրանից սարքել էլի ինչ-որ «ավանդական արժեքներ», «հայու գեն», չգիտեմ ինչ։ Արդեն բոլորը հասկացել են, որ անիմաստ է, ու այդ հերթական խավարամտությունը, որ փորձվում է մտցնել այս օրակարգով մեր ոչ այնքան պարզ քաղաքական օրակարգ, ինձ թվում է ժամանակավրեպ է: Սրանք շատ կոնկրետ շրջանակներից ուղղորդված մեսիջներ են։ Գրողն էլ հայտնի մռակաբես ա»:

Նշենք, որ օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում թեմայի վերաբերյալ գրառում էր արել ՓՊ նախկին նախագահ Արա Զոհրաբյանը, որն էլ թեժ քննարկումներ էր առաջ բերել իր հերթին։ Եվ մռակաբես ասելով, Արսեն Թորոսյանն ամենայն հավանականությամբ հենց Արա Զոհրաբյանին ի նկատի ուներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ