Ներքին 3 տարի առաջ - 10:27 10-01-2023

Կա հացահատիկի ցրտահարության մեծ վտանգ. ահազանգում է գյուղատնտեսը

Ցրտահարության վտանգ կա։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Ագրագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը՝ խոսելով ձյան սակավ լինելու պատճառով հետագայում ցանքատարածություններում առաջանալիք խնդրից։ «Որ ասեմ ցանքատարածությունները վատ վիճակում են, չէ՛, մի փոքր էլ աճ ենք տեսնում ցանքատարածությունների, խոսքը հիմնականում հացազգիների մասին է»։

Խոսելով ձյան շերտի՝ ներկա պահին եղած ցուցանիշներից՝ Բերբերյանն ասաց. «Այսօր ձյան շերտի հաստությունը չի բավարարում մեզ, ունենք ցրտահարության շատ մեծ վտանգ։ Որտեղ տեղումներ են եղել, այնտեղ հանգիստ կարող ենք լինել, իսկ որտեղ տեղումներ չկան, իրոք մտահոգված ենք, հատկապես Արարատյան հարթավայրում, եթե այդ տարածքներում ունենանք մինուս 10-15 աստիճան, կունենանք աշնանացան ցորենի ցրտահարություն։ Բոլոր այն մարզերում, որտեղ ձյուն չի տեղացել, վտանգ ունենք։ Հիմա ցանքատարածությունները պետք է լինեին ձյան շերտի տակ»։

Ըստ գյուղատնտեսի՝ այս գյուղատնտեսական տարին էլ նախորդի նման հետ է։ «Ցավոք սրտի, տարին կարծես երեք շաբաթ հետ է ընկել, ուշանում է։ Եթե ամսվա երկրորդ կեսին տեղումներ լինեն, լուրջ վտանգ չի լինի»։

Ավելի պատկերավոր ներկայացնելով իրավիճակը՝ Բերբերյանն ասաց. «Ծլած ցորենը, որն արդեն դուրս է եկել, սառչում-տաքանում է, քաշում, արմատից պոկում է ցորենը, այսինքն՝ հողից անջատում է ցորենը։ Այսինքն՝ եթե այս վտանգները չլինեին, կայուն ձյան շերտ ունենանք, որևէ խնդիր չի լինի»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան