Ներքին 3 տարի առաջ - 20:11 09-01-2023

Նա պետք է հավետ երախտագետ լինի իրեն մարդամեջ բերած անձին․ ՀՀ նախկին փոխոստիկանապետը՝ Վահե Ղազարյանի նշանակման մասին

«Վահե Ղազարյանի նշանակումը ՀՀ ներքին գործերի նախարարի պաշտոնին համապատասխանում է 100 տոկոսով միայն մի չափանիշում․ անսահմանափակ նվիրվածություն իր շեֆին, որի միջոցով եկել է մարդամեջ»: Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ նախկին փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանը։

«Այսօր ամեն ինչ որոշվում է հավատարմության ֆակտորով, ուրիշ ոչ մի չափանիշ գոյություն չունի։ Սա, կարծում եմ, Դուք էլ, մնացածն էլ շատ լավ հասկանում են»,- ասաց նա։

Ըստ նախկին փոխոստիկանապետի՝ Կառավարությունն այս նշանակմամբ միայն մեկ նպատակ է հետապնդում՝ հնարավորինս երկարեցնել իր իշխանությունը։

«Կառավարությունը մի քիչ բարձր է ասված։ Վարչապետ կոչեցյալը ինչ նպատակներ ունի։ Հավատարիմներով ամրացնել ուժային կառույցները, որն իր միակ ու բացառիկ հենարանն է»,- ասաց նա։

Համբարձումյանի գնահատմամբ՝ Ղազարյանի նշանակմամբ ոլորտի որևէ խնդիր չի կարող առաջանալ ու լուծվել։

«Այսօրվա իրականության մեջ որևէ խնդիր բացարձակապես չի առաջանա։ Այդ խնդիրներն առաջանում են նորմալ հասարակության, նորմալ պետության պայմաններում։ Իսկ այսօրվա հետ կապված, քանի որ մեզ մոտ այսօր ամեն ինչ աննորմալ է, հետևաբար որևէ խնդրի մասին խոսք լինել չի կարող։ Նրանց գլխավոր խնդիրն ուժային միջոցով իշխանությունը պահելն է, իսկ մնացածը մղված են 3-րդ, 4-րդ ու 5-րդ պլաններ։ Այն խնդիրները, որ այսօր պետք է տեսներ հասարակությունը, այսօր մենք չունենք հասարակություն։ Պետք է տեսնի մտավորականությունը՝ չունենք մտավորականություն։ Հետևաբար, ոչ մի խնդիր էլ չի առաջանա։ Կաշխատեն այն ձևաչափով, ինչպես աշխատել են մինչև այսօր՝ գլխավոր շեշտը դնելով ամեն գնով իշխանությունը պահելու վրա»,- ասաց նա։

Համբարձումյանի խոսքով՝ որպես ՀՀ փոխոստիկանապետ իր պաշտոնավարման տարիներին Ղազարյանը սովորական չինովնիկ է եղել, որի հետ ինքը երբևէ շփում չի ունեցել։

«Ես, ամեն դեպքում, միայն կողքից լսել եմ, որ, «վրեդնի» անձնավորություն չէ։ Չար հոգու տեր անձնավորություն չէ։ Բայց երախտագիտությունը, որ համարում ենք դրական հատկանիշ, այս դեպքում դրսևորվելու է վատ առումով։ Նա պետք է հավետ երախտագետ լինի իրեն մարդամեջ բերած անձին՝ անվերապահ հավատարիմ ծառայության միջոցով»,- ասաց նա։

Համբարձումյանն անդրադարձավ նաև ՆԳՆ-ում ներառվող ՀՀ ԱԻ և Ոստիկանության համատեղ կառավարման արդյունավետությանն ու հնարավոր խնդիրներին։

«Լավ կղեկավարվի, վատ կղեկավարվի, խնդիրներ կլինեն, չեն լինի։ Ոչ մեկին դա հետաքրքիր չէ։ Կարևորն այն է, թե հիմնական ֆունկցիան ինչպես կկատարվի՝ իշխանությունը պահելու առումով»,- ասաց նա։

Ավելի վաղ Oragir.News-ը հայտնել էր, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Վահե Ղազարյանը նշանակվել է ՀՀ Ներքին գործերի նախարար։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը