Ներքին 3 տարի առաջ - 19:05 09-01-2023

Հայաստանում դոնորների պակաս կա․ բժիշկը` արհեստական բեղմնավորման ծրագրի մասին

«Առաջին հայացքից գեղեցիկ նախագիծ է, շատ օգուտ կտա մեր հասարակությանը»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց առողջապահության կազմակերպիչ, բժիշկ Գևորգ Գրիգորյանը՝ անդրադառնալով Կառավարության նիստի ժամանակ կայացված՝ պետբյուջեի միջոցներով արհեստական բեղմնավորման ծրագրի որոշմանը։

Մասնագետի գնահատմամբ, սակայն, Կառավարության խնդիրը ոչ թե նախագծի գեղեցկությունն ու մատուցումն է, այլ դրա իրականանալի լինելը։

«Մենք տեսել ենք բազմաթիվ գեղեցիկ նախագծեր, որոնք մնացել են թղթի վրա և որևէ կերպ կյանքի չեն կոչվել, որովհետև չի եղել բավարար ռեսուրս»,- ասաց բժիշկը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ Կառավարության՝ 2023 թվականի առաջին նիստի ժամանակ, որոշում կայացվեց պետբյուջեի միջոցներով արհեստական բեղմնավորման ծրագրից օգտվելու հնարավորություն տալ ՀՀ բոլոր քաղաքացիներին՝ անկախ բնակության վայրից, սոցիալական վիճակից, ամուսնական կարգավիճակից։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել էր, որ պետության կողմից ֆինանսավորվող այդ ծրագրում առաջնահերթությունը մինչ օրս տրվել է զոհված զինծառայողների ընտանիքներին ու սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին, և ընդգրկել է շահառուների փոքր խումբ։

Բժշկի խոսքով՝ այն կանայք, ովքեր ամուսնացած չեն և չունեն զուգընկեր, կկարողանան երեխաներ ունենալ դոնորական սերմի միջոցով։

«Դոնորական սերմի միջոցով երեխա ունենալու համար պետք է դոնորներ ունենալ, իսկ Հայաստանի Հանրապետությունում դոնորների քանակը խիստ սահմանապակ է, ուստի այդ երեխաները այս կամ այն կերպով իրար քույր կամ եղբայր են ծնվելու։ Բացառված չէ, որ հաջորդ սերնդում բնածին արատներով երեխաներ կծնվեն»,-ասաց նա։

Գրիգորյանը նշեց, որ նման նախագծեր կյանքի կոչելուց առաջ պետք է ունենալ հազարից ավելի դոնոր տղամարդ, ովքեր որ կհանձնեն սերմ․ «Մեր մենթալ համակարգը թույլ չի տալիս գնալ ու սերմ հանձնել դոնորության համար, աշխարհում դա ընդունված կարգ է, բայց մեր երկրում այդպես չէ։ Չգիտեմ, թե ինչ կստացվի այդ նախագծից և այդ մտահաղացումից»,-եզրափակեց Գրիգորյանը։

Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում