Ներքին 3 տարի առաջ - 00:01 07-01-2023

Ավելի լավ կլինի իրենց բերել դեպքի վայր. Ցեղասպանագետ

Ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը գրառում է կատարել.

«Շատ երկրներ, կազմակերպություներ հայտարարություններ են արել եւ անում Բերձորի (Լաչինի) ճանապարհը փակ պահելու անթույլատրելիության եւ այն բացելու կոչերով։ Իսկ եթե՞ բերել այդ մարդկանց Հայաստան ու կազմակերպել իրենց այցելությունը միջանցքի փակ հատված եւ տեղում իրավիճակին ծանոթացնել ուղղաթիռով Ստեփանակերտ ուղարկելով։
Լավ է, որ հնչում են հայտարարություններ, բայց միգուցե ավելի լավ կլինի իրենց բերել դեպքի վայր եւ դրանով մեծացնել դիվանագիտական ճնշումը։

2007 թ․ դեկտեմբերից 2008 թ․հունվար արտակարգ լարվեց իրավիճակը Քենիայում, երբ վիճահարույց նախագահական ընտրություններից հետո ցեղերից մեկը սկսեց մեկ այլ ցեղի ներկայացուցիչների կոտորածը։ Թվում էր ցեղասպանական վտանգն անխուսափելի էր, բայց այդ օրերին Քենիա ժամանեցին ՄԱԿ նախկին Գլխավոր քարտուղար Ք․Աննանը, ԱՄՆ Պետքարտուղար Կ․Րայսը եւ բազմաթիվ աֆրիկյան առաջնորդներ, եւ դիվանագիտական այս միջամտությունը հաջողության բերեց։ Դա համարվում է ցեղասպանության կանխման դասական օրինակներից մեկը»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է