Ներքին 3 տարի առաջ - 20:48 05-01-2023

Հայաստանի նկատմամբ Ադրբեջանն ունի նոր պահանջներ. ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի նկատմամբ «նոր» պահաջներ՝ այս անգամ արհեստածին «Արևմտյան Ադրբեջանի համայնքի մամուլի քարտուղար» Ուլվիա Զուլֆուգարովի կողմից հրապարակած քարտեզում․

Եթե կարճ ձևակերպեմ. «Ադրբեջանցիների իրավունքների(մասնավորապես սեփականության իրավունքի կամ (ապրելու իրավունք)) վերակագնում:

Որոշակի մեջբերումներ.
«Անցյալ դարում Արևմտյան Ադրբեջանից բռնագաղթված մեր հայրենակիցների մարդահամարի գործընթացը սկզբնական փուլում ներառում է 1988-1991թթ. այդ տարածքներից վտարվածներին»:

«Ներկայումս ավարտվել է 300 բնակավայրերից ավելի քան 150-ի մարդահամարը, որտեղ այն ժամանակ ապրում էին ադրբեջանցիներ, և աշխատանքներն այս ուղղությամբ շարունակվում են»։

«Զուգահեռաբար գրանցվում են տեղահանվածների 1905, 1918-1920, 1948-1953թթ., սակայն հիմնական ուշադրությունն ուղղված է 1988-1991 թթ.: Այս գործընթացի ավարտից հետո կիրականացվի այլ տարիների զոհերի և նրանց ժառանգների ամբողջական հաշվառում»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում