Ներքին 3 տարի առաջ - 20:11 05-01-2023

Քննարկվում է նոտարների պատասխանատվության ռիսկի ապահովագրության ինստիտուտի ընդլայման հարցը

Արդարադատության նախարարությունը շարունակում է աշխատանքները 2022-2026 թվականների դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությամբ ամրագրված նպատակների իրագործման ուղղությամբ։

Այդ նպատակով՝ Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում Նոտարական պալատի, Արդարադատության նախարարության և ապահովագրական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նոտարների պատասխանատվության ռիսկի ապահովագրության ինստիտուտի բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր։

Կողմերը վերահաստատվել են, որ 2016 թվականին սահմանված կարգավորումներն ունեն վերանայման և բարեփոխման կարիք։

Այդ նպատակով՝ ձեռք է բերվել պայմանավորվածություն շարունակել քննարկումները և միջազգային լավագույն փորձի, ապահովագրական ընկերությունների առաջարկների հիման վրա դիտարկել պատասխանատվության ռիսկի ապահովագրության ընդլայնման, ինչպես նաև նոտարական ծառայությունների սակագների վերանայման հնարավորությունը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ