Ներքին 3 տարի առաջ - 17:37 31-12-2022

Նիկոլ Փաշինյանն այցելել է մարտական դիրքեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է մարտական դիրքեր, հայտնում է ՀՀ կառավարությունը:

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է մարտական դիրքերում ծառայությունն անցկացնող զինվորներին և հրամանատարներին, շրջայց կատարել հենակետերում, ծանոթացել առաջնագծում իրականացված ինժեներական աշխատանքներին, ծառայության անցկացման, ինչպես նաև զինվորների կենցաղային պայմաններին:

Նիկոլ Փաշինյանը խրախուսել է ծառայության ընթացքում անձնվիրությամբ և խիզախությամբ աչքի ընկած մի խումբ զինվորների։ Վարչապետը զինծառայողներին մաղթել է բարի ու անվտանգ ծառայություն: «Բոլորիդ շնորհակալություն եմ հայտնում ծառայության համար և մաղթում բարի ծառայություն: Պետք է հասկանանք, որ հեշտ չի լինելու, մենք այսօր այս դժվարությունը պիտի կրենք, որ վաղվա սերնդի համար հեշտ լինի: Սա էլ մեր ճակատագիրն է և պետք է այն պատվով, կամքով տանենք ու մեր խնդիրը լուծենք: Իսկ մեր խնդիրը՝ ուժեղ պետություն ունենալն է, և այսօր, այո, մենք այդ հնարավորությունն ունենք: Դա քաղաքական խնդիր է, մենք պետք է այն լուծենք՝ քաղաքական ղեկավարությունը: Զինվորականությունը մեզնից պետք է պահանջի, մենք էլ իրենից»,- նշել է վարչապետը և շնորհավորել բոլորի Ամանորը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը