Ներքին 3 տարի առաջ - 15:34 31-12-2022

Չնայած դժվարություններին՝ ԱԻՆ-ն ունեցել է մի շարք ձեռքբերումներ. Փամբուխչյանն ամփոփում է 2022-ը

ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը շնորհավորական ուղերձ է հրապարակել գալիք տարվա կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,
Արտակարգ իրավիճակների նախարարության հարգելի՛ աշխատակիցներ,

Փրկարար ծառայողներ, վետերաններ,
Ամփոփելով անցնող 2022 թվականը, ցանկանում եմ նշել, որ տարին բարդ էր բոլորիս համար․ պետության առջև ծառացած անվտանգային խնդիրներն անմասն չեն թողել ոչ ոքի և այդ մարտահրավերները հաղթահարելու, պետությունն ավելի ամրապնդելու առաքելությունը յուրաքանչյուրինս է։

Տարվա ընթացքում հաղթահարել ենք մի շարք փորձություններ, արտակարգ իրավիճակներ և բոլոր դեպքերում մեր փրկարարները ուժերի գերլարումով, մեծագույն նվիրումով և անձնվեր մոտեցմամբ են կատարել իրենց առջև դրված խնդիրները։ Չնայած դժվարություններին՝ արտակարգ իրավիճակների նախարարությունն ունեցել է մի շարք ձեռքբերումներ․ շենքային և գույքային բարելավում, տեխնիկական հագեցվածություն, մասնագիտական վերապատրաստումներ, միջազգային սերտ համագործակցություն և փորձի փոխանակում։

Լիահույս եմ, որ արդեն իսկ դրված ամուր հիմքերի վրա եկող տարում կկարողանանք կառուցել ավելի հզոր քաղպաշտպանական համակարգ, աղետների և ռիսկերի կանխարգելմանը, նվազեցմանն ուղղված գործուն մեխանիզմներ։ Վստահ եմ, որ մշակվող հետագա ռազմավարության շրջանակներում նախատեսվող փոփոխությունները և բարեփոխումները կնպաստեն արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումների և ենթակա կառույցների զարգացմանն ու առաջընթացին։

Սիրելի՛ քաղաքացիներ, գործընկերներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը, մաղթում եմ, որ մեր պետությունը 2023 թվականին զերծ մնա արտակարգ իրավիճակներից, սահմանին տիրի խաղաղություն, իսկ մեր ընտանիքներում հաջողությունները լինեն անպակաս»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում