Ներքին 3 տարի առաջ - 15:41 30-12-2022

2022-ին Ոստիկանությունը կրկին կոռուպցիայի, անօրինականության դեմ պայքարի առաջին գծում էր․ Վահե Ղազարյան

Ոստիկանության կոլեգիայի անունից և անձամբ ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորել է ոստիկանության անձնակազմին, վետերաններին, բոլորի ընտանիքներին ու հարազատներին:

«2022 թվականը կարևոր տարի էր հասարակական կարգի ապահովման և հանցավորության դեմ պայքարի մեր առաքելության իրականացման, համակարգի բարեփոխումների ընթացքը հաստատապես շարունակելու և Ոստիկանության գործունեության հանդեպ հանրային հավատի ամրապնդման գործում:

Ոստիկանությունը կրկին կոռուպցիայի, անօրինականության, սոցիալական անարդարության դեմ պայքարի առաջին գծում էր՝ հանուն օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքի գերակայության և համակարգի ինքնամաքրման շարունակական գործընթացով հավաստելով հավատարմությունն իր կոչմանն ու գործին:
Անցած տարին ևս մեկ քայլ էր բարեփոխումների իրականացման ուղղությամբ, ինչի վկայությունը պարեկային ծառայության կայացումն է մայրաքաղաքում և ոստիկանական աշխատանքի այս արդիական եղանակի ներդրումն ու ընդլայնումը հանրապետության մարզերում: Պարեկային ծառայության արդյունավետ աշխատանքը կարևոր ձեռքբերում է ոչ միայն մեր գործառույթների լիարժեք իրականացման, այլև ոստիկանություն-հասարակություն կապի հետևողական ամրապնդման առումով, ինչը արդեն իսկ մեր պրոֆեսիոնալ աշխատանքի գրավականներից է դառնում:

Անցնող տարում, իհարկե, թերացումներ ու բացթողումներ էլ կային, և հենց ինքներս էինք դրանց շտկման նախաձեռնողը, որովհետև աշխատանքային հաջողության հիմքում միշտ անաչառ ինքնագնահատականն ու սեփական սխալներն ուղղելու կամքն է:

Հաջողության հիմքում մեր միասնությունն է, նվիրումը գործին, մշտական ինքնակատարելագործումը, մարդկային և մասնագիտական որակների բարձրացումը:
Համոզված եմ, որ այս սկզբունքով ու ջանադրությամբ գործելու ենք նաև 2023 թվականին և հաջորդ տարիներին:
Այս հավատով՝ կրկին շնորհավորում եմ Ոստիկանության բոլոր ծառայողներին, ոստիկանական ընտանիքներին, որոնք ամուր թիկունք են մեզ համար:

Շնորհավորում եմ մեր քաղաքացիներին, որոնց վստահությունն ու աջակցությունը ուժ են տալիս արդյունավետ գործելու մեր պրոֆեսիոնալ ոլորտում:

Շնորհավորում եմ բոլորին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան լուսավոր տոների առթիվ:
Թող Նոր տարին խաղաղությամբ, սիրով, շենությամբ մտնի բոլորիս օջախներն ու բերի բոլոր իղձերի կատարում:
Երջանիկ եղեք»,- նշված է Ղազարյանի շնորհավորական ուղերձում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում