Ներքին 3 տարի առաջ - 22:22 29-12-2022

Մի շարք անձինք պարգևատրվել են ճանապարհաշինության ոլորտում ներդրած ավանդի համար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր մասնակցել է «Ճանապարհաշինության ոլորտի զարգացման հեռանկարները» խորագրով աշխատաժողովին, որի ընթացքում ամփոփվել են 2022 թ․ ճանապարհաշինության ոլորտում իրականացված ծրագրերը և նախանշվել առաջիկա անելիքները։

Աշխատաժողովին ներկա էին ոլորտի պատասխանատուներ, պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, շինարարական, նախագծային ընկերությունների ներկայացուցիչներ։

Բացման խոսքում ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ ճանապարհաշինության ոլորտում անցնող տարին բավականին արդյունավետ էր, և 2022թ. ձեռքբերումները պետք է շարունակվեն նաև 2023 թվականին։ Նախարարը նկատել է, որ ոլորտում արձանագրված բարձր ցուցանիշները հնարավոր է եղելապահովել պետական տարբեր կառույցների, նախագծային, շինարարական ընկերությունների հետ սերտ համագործակցության արդյունքում։ Նախարարի խոսքով՝ 2022 թվականի գլխավոր ձեռքբերումներից են ոչ միայն գործող ճանապարհների նորոգման բարձր ցուցանիշները, այլև մի շարք նոր ճանապարհների կառուցումը։

ՀՀ ՏԿԵ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը, խոսելով ճանապարհաշինության ոլորտի ներկա փուլի և զարգացման հեռանկարի մասին, նշել է, որ վերջին տարիներին ոլորտում կատարված ներդրումներն արդարացվել են։ Միջազգային գնահատման ինդեքսով շատ վատ վիճակում գտնվող ճանապարհահատվածները կրճատվել են։ 2021թ. ցուցանիշներով (2022թ. տվյալները կամփոփվեն հաջորդ տարի)՝ ՀՀ միջպետական նշանակության միայն 0.3 տոկոսն է գտնվում շատ վատ վիճակում, հանրապետական նշանակության ճանապարհների՝ 18.8 տոկոսը։ Ներկայացվել է նաև ոլորտում իրականացվող բարեփոխումները։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն, անդրադառնալով 2022թ. ոլորտի ձեռքբերումներին, նշել է, որ անցնող տարում հանրապետությունում հիմնանորոգվել է մոտ 300 կմ ճանապարհ, միջին նորոգման աշխատանքներ են տարվել մոտ 153 կմ ճանապարհահատվածներում, Հյուսիս-հարավի Տրանշ-3-ում ասֆալտապատվել է մոտ 50կմ, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի բարելավման ծրագրի շրջանակներում ասֆալտապատվել է 9.8կմ, Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի շրջանակներում վերականգնվել է մոտ 9կմ, Ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում՝ 7.8կմ։ Մեծածավալ շինաշխատանքներ են տարվել հատկապես Սյունիքի մարզում։ 2022թ. ավարտվել են Բագրատաշենի մաքսային անցակետում նոր կամրջի կառուցման աշխատանքները, որը հայ-վրացական համատեղ ծրագիր էր։ Ավարտվել է Հյուսիս-հարավի Թալին-Լանջիկ հատվածի ասֆալտապատումը (18.7կմ, երկու ուղղությամբ)։

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանն աշխատաժողովի ընթացքում ներկայացրել է ճանապարհաշինության բնագավառում կրթության զարգացման հեռանկարները։

Միջոցառման ավարտին մի շարք անձինք պարգևատրվել են ճանապարհաշինության ոլորտում ներդրած ավանդի համար։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը