Ներքին Խոսք 3 տարի առաջ - 16:30 29-12-2022

Արշակ Հակոբյանի երկրորդ կալանավորման հիմքում իրավաբանություն չեմ տեսնում, այլ նպատակներ կան․ փաստաբան

Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանի կալանավորման վերսկսումը, ինչպես և սկզբնական կալանավորումը եղել են խիստ ապօրինի։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով Վճռաբեկ դատարանի՝ դեկտեմբերի 23-ի որոշմանը։

Դիտարկմանը, որ որպես խափանման միջոց կալանավորման մասին որոշումը կայացվում է գործի ընթացքի վրա կասկածյալի հնարավոր միջամտության ու այլ վտանգների առկայության դեպքում՝ փաստաբանն ասաց, որ այդպիսի միջամտություն չի կարող լինել։

«Վճռաբեկ դատարանի վարքագիծն ինձ համար պարզապես անհասկանալի է։ Այժմ փորձում ենք ու ձեռնարկում ենք բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի պարոն Հակոբյանն ազատ արձակվի»,- ասաց փաստաբանը։

Ինչ վերաբերում է մեկ անգամ արդեն իսկ գրավով ազատ արձակված անձին երկրորդ անգամ կալանավորելուց հետո այլընտրանքային խափանման միջոցի հնարավորության չընձեռմանը, Տիգրան Աթանեսյանի կարծիքով, դատարանի այդ որոշման համար հիմքը բացարձակ անհասկանալի է։ «Ես որևէ սկզբունք չեմ տեսնում, իմ համար անհասկանալ է այն, ինչ կատարվում է։ Որևէ մոտեցում փաստարկված կամ տրամաբանական չէ։ Մարդուն կալանավորում են զուտ, չգիտեմ, ինչ-որ այլ նպատակներով։ Նախաքննության առումով վստահեցնում եմ, որ որևէ վտանգ չկա։

Ամբողջ նախաքննության ընթացքում, մինչև օրս չի եղել գեթ մեկ անձ, որը մեղադրական ցուցմունք տա պրն․ Հակոբյանի դեմ։ Դա հաստատում է և՛ քննիչը, և՛ դատախազությունը։ Ավելին, դատախազությունը մայիս ամսին է արել եզրակացությունը։ Գործով ոչինչ չի փոխվել։ Այսինքն, տպավորություն է, որ ինչ-որ մեկը ուզում է այնպես անել, որ նա լինի անազատության մեջ։ Վերջիվերջո, ես այստեղ իրավաբանություն չեմ տեսնում»,- ասաց փաստաբանը։

Փաստաբանի խոսքով՝ իրենք արդեն իսկ դիմել է դատարան՝ Հակոբյանի համար այլընտրանքային խափանման միջոցի թույլտվություն ստանալու խնդրով։ «Խնդիրն այն է, որ այս դեպքում որոշումը կայացրել է վճռաբեկ դատարանը և հնարավոր չէ բողոքարկել։ Իհարկե, կան ճանապարհներ՝ դիմել են դատախազություն և դատարան՝ տարբեր պահանջներով։ Բոլորիս նպատակն էլ Արշակ Հակոբյանի ազատ արձակումն է»,- ասաց նա։

Տիգրան Աթանեսյանն Oragir.News-ին հայտնեց, որ այս պահին դեռևս որևէ պատասխան չունեն։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի