Ներքին 3 տարի առաջ - 21:02 28-12-2022

Արմեն Աշոտյանը ներկայացրեց 2022-ի դիվանագիտական կորուստները

Այն իրավիճակը, որով մենք այսօր ամփոփում ենք 2022 թվականը, կարելի է բնութագրել այսպես․ 2022 թվականը չվերականգնված արդարության, շարունակվող ցավի և նոր կորուստների տարի էր։

«Անարդար է այն, ինչ տեղի է ունենում հայերիս հետ, ՀՀ քաղաքացիների, հայ ժողովրդի հետ այս վերջին 2.5 տարիներում. անարդար է՝ և ՛ աշխարհը մեր նկատմամբ, և մենք ինքներս մեր հանդեպ, երբ այս արհավիրքի հիմնական պատասխանատուներից մեկին՝ Նիկոլին և իր ոհմակին չենք կանչել պատասխանատվության:

Չամոքվող ցավն ակնհայտ է և խոսքը չի գնում միայն այն ցավի մասին, որն ամփոփված է գերեզմանախորշերում՝ տապանաքարերի տակ, անուն-ազգանունով, ծննդյան ու մահվան թվերով: Դա ցավ է, որը երբեք չի անցնելու: Բայց այդ չամոքվող ցավի մեջ կան մի քանի տասնյակ տոպրակներով չիդենտիֆիկացված հայ տղերք, որոնք մինչև հիմա հողին չեն հանձնվել: Այդ ցավի մեջ կան մոտ 100 ռազմագերիներ, որոնք կտտանքների մեջ են ադրբեջանական բանտերում, կան տասնյակ անհետ կորածներ, որոնք իրենց օջախներ չեն վերադարձել։

Մենք ունեցանք մարդկային խորուստներ։ Այս տարի բանակում 265 զոհ ենք ունեցել, մեծ մասը մարտական, մի մասը՝ ոչ մարտական պայմաններում։ Հուսով եմ՝ մինչև տարեվերջ այդ թիվը չի փոխվի։ Ունենք տարածքային կորուստներ՝ 140-160 քառակուսի կիլոմետր Հայաստանի տարածքից չի վերահսկվում Հայաստանի Հանրապետության կողմից։ Ունեցել ենք նաև դիվանագիտական կորուստներ»,- ասաց Աշոտյանը՝ նշելով, թե որոնք են այդ դիվանագիտական կորուստները․ «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի՝ որպես խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքի բացակայություն միջազգային փաստաթղթերից, Մինսկի խմբի պարալիզացում․ դա այս իշխանության մեղքը չէ, բայց Նիկոլը մեղքն է՝ պարալիզացված Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտների պարագայում հիմնավորել ԱԺ դահլիճում, թե ինչու նա, մեկ է, պետք է շարունակի երկկողմ կամ եռակողմ ձեւաչափերով ծախել Արցախը։ Փոխանակ դնել լեգիտիմ պահանջ, ակնկալիք, խնդրանք միջազգային գերհզոր ուժերին՝ վերականգնելու Մինսկի խմբի օպերատիվությունը, գործունեությունը, Նիկոլ Փաշինյանն ինքը հիմնավորեց ԱԺ ամբիոնից, որ ինքը չի պատրաստվում սպասել Մինսկի խմբի համանախագահության վերագործարկմանը և գնաց տարբեր մայրաքաղաքներում երկկողմ, եռակողմ սրիկայաբարո գործարքների։ Հաջորդ դիվանագիտական կորուստը՝ «Լեռնային Ղարաբաղ» հասկացություն, ձևակերպում 2022 թվականին ընդունված փաստաթղթերի մեջ չկա։ Լեռնային Ղարաբաղը, որպես միջազգային քաղաքականության սուբյեկտ, Նիկոլի դիտավորյալ քաղաքականության արդյունքում դուրս է եկել միջազգային փաստաթղթաշրջանառությունից։ Արցախի ժողովուրդ չկա այդ փաստաթղթերում, կա Ղարաբաղի հայ բնակչություն»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը