Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 22:45 26-12-2022

Ցույց տրվեց, որ կա Արցախի Հանրապետություն, որն ունի միասնական քաղաքացիական հասարակություն․ Հակոբյան

Երեկ, Արցախի Հանրապետության «Վերածննդի» հրապարակում, տեղի ունեցած հանրահավաքը տարբերվում էր հոկտեմբերի 30-ի հանրահավաքից։ Տարբերությունն այն էր, որ, իհարկե, պահանջներն էին այլ։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Ամենակարևորը, որ երեկվա հանրահավաքով Արցախն ասաց՝ այն էր, որ Արցախը, նախ պետություն է, կա Արցախի Հանրապետություն, որը կայացած պետություն է՝ իր բոլոր պետական ինստիտուտներով, իր կառավարման համակարգով, ունի, ամենակարևորը, քաղաքացիական հասարակություն։

Եթե նկատեցիք՝ բեմից ելույթ ունեցողները ևս տարբերվում էին հոկտեմբերի 30-ին ելույթ ունեցողներից։ Այսինքն, նախ երիտասարդների առկայությունը, տարբեր լեզուներով պահանջներն ու կոչերը՝ աշխարհին։ Նաև շատ կարևոր էր, որ պետական այրը (նկատի ունի Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանին – խմբ․) ևս ելույթ ունեցավ»- ասաց նա։

Մետաքսե Հակոբյանն, այս առումով, հատկապես կարևորեց Արցախի միասնականության ցուցադրությունը։ «Այսինքն, անհամաչափ զիջումների չգնալու որոշումը, որ կայացվել է՝ բոլորի որոշումն է։ Ցույց տրվեց, որ այս որոշման մեջ են նաև պետական այրերը։ Այստեղ բնակվող 120․000 և ավելի հայեր, որոնց կեսը երեկ հաստատ «Վերածննդի» հապարակում էր, այս ծանր իրավիճակում, երբ վառելիքի լուրջ խնդիր կա, շատ ինքնաբուխ ձևով միավորված է։

Եթե նայեինք ըստ օրենքի՝ չպետք է այդքան մարդ հավաքվեր, որովհետև հնարավորություն չկար նաև հավաքվելու։ Մարդիկ այնքան ծանր պայմաններում ելք էին գտել, որպեսզի աշխարհը տեսներ, որ իրենք կան և իրենց որոշումը միակամ է։ Պահանջը, որ դնում են՝ ինքնանպատակ չէ։ Այսինքն, իրենք որոշել են, որ պետք է պայքարեն։ Նույնիսկ, եթե երեխան զրկանքների մեջ է՝ միևնույն է, ծնողը գիտակցաբար գնում է դրան։ Որպեսզի իր երեխայի ապագան լինի արժանապատիվ խաղաղության մեջ և անվտանգ լինի»,-ասաց նա։

Ըստ պատգամավորի՝ ձգտումներն այլ են հայաստանյան իշխանությունների ղեկավարի համար։ «Վերջին երկու տարին ակնհայտորեն ցույց տվեց, որ հայաստանյան իշխանությունները, մասնավորապես ղեկավարը, այսինքն Նիկոլ Փաշինյանը, իր միանձնյա և՛ բանավոր, և՛ թաքուն պայմանավորվածությունների, և՛ հատուկ սցենարով կատարած գործողությունների արդյունքում ուղղակի փորձեց վերացնել Արցախը։

Իրեն թվաց՝ արդեն հիմնականում այդ գործը վերջացրել է, մնում է ևս մի փոքր գործողություն և դրանով ամեն ինչ ասված կլինի։ Արցախն այստեղ ապրող 120․000 հայինը չէ միայն։ Արցախը համայն հայությանն է։ Եվ ընդհանրապես, հայի գոյի պահպանման հիմնական մեխը հենց Արցախն է։ Շատ կարևոր է, որ դա հստակորեն տեղ հասցրինք, հասկացրինք»,- ասաց նա։

Պատգամավորը կարևորեց, որ այդ մասին հայտարարեց հենց երկրի պետնախարարը, որին ժողովուրդը ցույց տվեց աջակցություն։ «Դա հենց ժողովրդի ցանկությունն է, որը բարձրաձայնեց իշխանությունը։ Սա շատ կարևոր մեսիջ է՝ ուղղված այդ միանձնյա որոշում կայացնողներին, մասնավորապես Նիկոլ Փաշինյանին»- ասաց նա։

Ըստ Հակոբյանի՝ մնում է միայն, որ Արցախի իշխանությունները կատարեն իրենց վրա դրված պահանջը՝ Հայաստանի իշխանությունների հետ և նրանց մասին ավելի բաց խոսելու։

Սա, ըստ պատգամավորի, նշանակում է նրանցից պահանջել տանել Արցախի օրակարգը՝ ներկայացնելով արցախցու տեսակետը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ