Ներքին 3 տարի առաջ - 20:54 24-12-2022

Առավել քան վստահ եմ, որ տոներից հետո շատ լուրջ խնդիրների առաջ ենք կանգնած լինելու․ Մետաքսե Հակոբյան

Լավրով-Բայրամով հանդիպման ընթացքում առաջին հայացքից երևացող բաները չէին, որ էական էին։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Առաջին կարևոր փաստն այն էր, որ Լավրովի ներկայացնելուց հետո Բայրամովը խոսք վերցրեց և ասաց, որ ինքը կարճ կխոսի։ Եթե ուշադիր եք եղել՝ Լավրովն ասաց, որ Դուք կարճ չեք խոսում։ Իսկ դրանից առաջ Լավրովը հատուկ շեշտեց, որ ինքը երկար է անդրադառնում դրան, նա շատ երկար ժամանակ խոսեց ֆաշիզմի մասին։ Նա, համեմատականներ տանելով Ալբանիայում ու մյուս երկրներում աչքի ընկած փաստերը։ Մի խոսքով՝ ինքը շատ ուղիղ զուգահեռականներ տարավ Արցախում տեղի ունեցողի և ֆաշիզմի միջև։ Փաստացի, նա ոչ թե ակնարկեց, այլ առավել քան պարզ ասաց, որ այն, ինչ հիմա Ադրբեջանն անում է՝ ֆաշիզմի դրսևորում է։

Այս առումով, շատ կարևոր է ոչ թե ուշադրություն դարձնել ուղիղ ասված խոսքին, այլ կարողանալ տեսնել ենթատեքստն ու մտքերը։ Այն, ինչ իրականում ուզում են հասցնել տեղ»,- ասաց պատգամավորը։

Հակոբյանն անդրադարձավ նաև հանդիպմանը Հայաստանի ներկայացուցչի ներկա չլինելու, և այդ առումով Լավրովի նկատառմանը։ «Այս ամենի ֆոնին, երբ ինքն Ադրբեջանին մեղադրեց ֆաշիզմի դրսևորման մեջ, իսկ մենք գիտենք, թե ռուսներն ինչպես են վերբերվում ֆաշիզմին, միևնույն ժամանակ նաև նշեց, որ շատ լավ կլիներ, եթե Հայաստանի ներկայացուցիչը ևս ներկա լիներ։ Որովհետև Հայաստանի իշխանությունները պետք է օգտագործեին ցանկացած հնարավորություն՝ առկա խնդիրը բարձրացնելու և լուծելու համար։ Ըստ էության, ինքը պարզ ասաց, որ այս դեպքում որևէ լուծում չի տրվելու»,- ասաց նա։

Պատգամավորն ուշադրություն դարձրեց նաև փաստին, որ Հայաստանյան իշխանությունների կողմը չի մեկնաբանել հանդիպմանը ներկա չլինելու պատճառը։ «Գոնե երբ Բայրամովն այդ բարձր ամբիոնից բացահայտ սուտ և կեղծիք էր հնչեցնում՝ որևէ մեկը չկար՝ հակառակվելու գոնե այն մտքին, որ ստացվում է՝ իբր ընդամենը 100 կամ 200 մետրն են փակել՝ իբր թե «բնապահպանները»։

Հայտարարվեց, որ արցախցիները կարող են հանգիստ անցնել իրենց միջով, իրենք ճանապարհ կտան։ Այն դեպքում, որ եթե որևէ մեկը պատկերացնում է աշխարհագրական դիրքը՝ շատ լավ գիտի, որ ընդամենը մեկ ցանցով բաժանված ճանապարհն իրենց օկուպացրած մասից, և իրենք կարող են շատ հանգիստ կանգնել իրենց օկուպացրած մասում՝ ցանցից այն կողմ, և իրենց ակցիան անել։ Այսինքն, այստեղ զուտ քաղաքական նպատակ կա։ Այդ ճանապարհը փակ է, բայց որևէ մեկը չկար, որպեսզի իրական պատկերը ներկայացներ»,- ասաց նա։

Մետաքսե Հակոբյանի դիտարկմամբ՝ վերջին 2 շաբաթվա ընթացքում միջազգային հանրությունն ավելի շատ է թիրախավորում Ադրբեջանին, քան 44-օրյա պատերազմի ընթացքում։ Սա, ըստ պատգամավորի, պայմանավորված է որոշ հանգամանքներով։ «Շատ դեպքերում, այդ հանգամանքը պայմանավորած է նաև նոր պետնախարարի նշանակմամբ, որովհետև նաև Հայաստանում «արբանյակ» գործիչներ սկսել են մեկնաբանել դա այնպես, որ տեսե՛ք, ռուսական կողմն էլ է դժգոհ, հայկական կողմն էլ է դժգոհ, որովհետև դա համաձայնեցված չէր իրենց հետ։Բայց մի կարևոր փաստ կա, որ Ռուբեն Վարդանյան անձով պայմանավորված՝ սկսեց խոսվել»,- ասաց նա։

Պատգամավորը հատուկ ուշադրություն դարձրեց նաև երեկ հանդիպման ընթացքում տեղի ունեցած ևս մեկ շատ կարևոր իրադարձության վրա։ «Երեկ խոսվեց Արցախի ղեկավարության մասին։ Լավրովը նշեց, որ առաջարկ է արվել Արցախի ղեկավարությանը։ Ամեն դեպքում, լավ կլիներ՝ հնչեր «Լեռնային Ղարաբաղ», բայց հնչեց «Ղարաբաղի ղեկավարություն» որը պետք է գրանցել որպես դրական, հաջողություն։ Այսինքն, ստացվում է այսպես․ Արցախն արդեն իսկ ներգրավված է քաղաքական գործընթացներում․ դա կլինի ճանաչված, կլինի չճանաչված՝ ամեն դեպքում Արցախը ներգրավված է։

Եվ խոսելով Արցախի ղեկավարության մասին՝ ՌԴ արտգործնախարարը փաստացի ընդունեց, որ Արցախը պետություն է, Արցախն ունի պետական կառավարման համակարգ, որն էլ ունի ղեկավար»,- ասաց նա։

Ըստ պատգամավորի՝ հանդիպման ընթացքում արձանագրված բացասական երևույթներից մեկն էլ այն էր, որ հանդիպմանը հայկական կողմի բացակայությունը կարող է ևս մեկ անգամ հաստատել տեսակետը, որ Հայաստանի իշխանություններն Արցախից լվացել են ձեռքերը։ «Սակայն, այն «խաղաղության օրակարգը», ինչպես իրենք են պնդում այդ ուղղությամբ աշխատանքների շարունակականության առումով ուղիղ կապ ունի Արցախի ճակատագրի հետ։ Այսինքն, և՛ հայաստանյան, և՛ ադրբեջանական կողմը գնում են դեպի դա։ Նաև այդ «խաղաղության պայմանագրով» փորձում են լուծել Արցախի հարցը, ինչը խիստ վտանգավոր է։ Երեկ Բայրամովի խոսքերից պետք է հետևություն անենք, որ խաղաղության օրակարգը, որը պատրաստվում են ստորագրել հայաստանյան իշխանությունները ևս՝ իր մեջ ներառում է նաև ՀՀ սուվերեն տարածքներից հրաժարում։ Բայրամովը խոսում էր «անկլավի կարգավիճակ ունեցող» ու չունեցող բնակավայրերի մասին։

Այն տարածքնեը, որում, հիմա գտնվում են Ադրբեջանի օկուպանտները՝ դրաք ևս քննարկվում են այդ «խաղաղության պայմանագրում»։ Ստացվում է, որ սա հերթակա կապիտուլյացիոն փաստաթուղթ է դառնալու»,- ասաց նա։ Պատգամավորը ենթադրում է, որ դա ևս կարող էր պատճառ լինել հայկական պատվիրակության բացակայության։ Իր խոսքով՝ ստացվում է, որ «ավելի հեշտ է համաձայնել լռելով, քան քան կանգնել այնտեղ ու ոչինչ չասել»։ «Իրադարձություններն անգամ կանխատեսածից արագ են ընթանում։ Հայաստանի իշխանություններն իրենց շտապողականությամբ, կատարելով Ադրբեջանի օրակարգը, ամեն բան հասցնում են փակուղի։

Այն, ինչ այսօր կատարվում է Արցախում՝ շատ լավ կլիներ, որ Հայաստանում մեր հայրենակիցները, շատ քաղաքական ուժեր ու գործիչներ դա որպես մեսիջ ընդունեին և փորձեին այս կայծը վառել նաև Հայաստանում ու ոտքի կանգնել։ Ի վերջո, նույնիսկ, եթե մտածում են, որ տոներ են առջևում և իրենք դեռևս պետք է տոնական տրամադրությամբ դիմավորեն Նոր տարին՝ առավել քան վստահ եմ, որ տոներից հետ շատ լուրջ խնդիրների առաջ ենք կանգնած լինելու։ Այս մի քանի օրը շատ որոշիչ են լինելու։

ՄԵնք այստեղ գիտակցաբար հրաժարվելով ցանկացած տոնական կամ նորմալ ապրելու հնարավորությունից՝ գիտակցում ենք, որ պայքար ենք տանում հանուն պետականության ու գոյի»,-եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ