Ներքին Խոսք 3 տարի առաջ - 16:31 23-12-2022

Ռուս խաղաղապահներն Ադրբեջանի ու Թուրքիայի ճնշման տակ են. Արմեն Խաչատրյան


Բերձորի միջանցքը բացելու համար բանակցությունները բոլոր հարթություններում են իրականացվում, մեծ աշխատանք է տարվում Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ: Միջազգային ճնշումն ուժեղացնելու ուղղությամբ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրուցյում հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբացության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Օրեր առաջ դուք տեսաք ՄԱԿ-ի ԱԽ նիստը, որը նույնպես շատ լուրջ միջազգային ճնշում էր: Հարցն այն է, թե այդ ճնշումներն արդյոք բավարար կլինեն, որ Ադրբեջանն իր սադրիչ գործողություններին վերջ տա: Այս պահի դրությամբ, դեռևս, ցավոք, սրտի, ճանապարհը մնում է փակ: Սա նշանակում է, որ մեր աշխատանքներն ավելի ակտիվ պետք է լինեն, պետք է շարունակություն ունենան:

Մի շարք ուղղություններով են աշխատանքներ իրականացվում, այդ թվում՝ ռուս խաղաղապահների գործառույթների կտարման ուղղությամբ են աշխատանքներ իրականացվում: Իհարկե, ռուս խաղաղապահներին պահանջեր կան, որ իրենց առջև դրված խնդիրները լուծեն, բայց նաև հարց է առաջանում՝ կարողանո՞ւմ են լուծել, թե՞ ոչ։

Կարծում եմ՝ նրանք, այո, ի զորու են այդ խնդիրը լուծել, ուղղակի ժամանակի հարց է, ամեն ինչ արվում է, որպեսզի էսկալացիոն պրոցեսներ չլինեն, իսկ դա որոշակի ժամանակ է պահանջում», - ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ նախօրեին հայկական կողմից հնչեց քննադատություն, որ ռուս խաղաղապահները ևս չեն կատարում իրենց պարտավորությունը, ինչին հետևեց Ռուսաստանի ԱԳՆ խոսնակի պատասխանը, Արմեն Խաչատրյանն ասաց. «Իրենց առջև դրված է կարևորագույն խնդիր՝ ապահովել Լաչինի միջանցքի ազատ երթևեկությունը:

Այսօր այդ գործառույթը խաթարվել է և խաղաղապահները չեն կարողանում իրենց ստանձնած պարտավորությունը կատարել։ Հայաստանի իշխանությունների կողմից հնչել է գնահատական, որ իրենք չեն կարողանում իրենց ստանձնած պարտավորությունը կատարել: Սա փաստական իրադրության արձանագրում է, բայց մենք հույս ունենք, որ խաղաղապահներն իրենց պարտավորությունը շուտով կկատարեն», - նշեց ՔՊ-ական պատգամավորը։

Նա հայտարարեց, թե ռուս խաղաղապահները Ադրբեջանի ու Թուրքիայի ճնշման տակ են. «Լաչինի միջանցքը միանշանակ պետք է բացվի ու բացվելու է առանց նախապայմանների», - ասաց Արմեն Խաչատյանը։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից