Ներքին 3 տարի առաջ - 15:47 23-12-2022

Անչափահասները հայտարարատու չեն լինի, կներդրվեն սոցիալական կրեդիտներ

Հայաստանում 2023 թվականից կներդրվի եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը, 2026-ից արդեն ՀՀ բոլոր չափահաս քաղաքացիները կհայտարարագրեն իրենց եկամուտները, անչափահասները հայտարարատու չեն լինի:

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մաuին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Պողոսյանը:

Նախագծով առաջարկվում է համակարգի ներդրումն իրականացնել 3 տարվա ընթացքում՝ սկսած 2023 թվականից: Հարկային առաջին տարին, որի համար կներկայացվեն հայտարարագրեր, կլինի 2024 թվականը: Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում երեք խումբ անձանց համար առաջարկվել է հայտարարագրման առաջին տարի սահմանել ոչ թե 2023 թվականը, այլ 2025 թվականը: «Այդ անձինք ենք արտագնա աշխատանքից եկամուտ ստացող ռեզիդենտ քաղաքացիները, հիփոթեքային վարկի սպասարկման տոկոսների չափով եկամտային հարկի վերադարձ ստացող քաղաքացիները և նոտարները: Առաջարկվել է նաև, որ հայտարարատուների շրջանակից առհասարակ դուրս բերվեն անչափահասները»,-ասաց Պողոսյանը:

Նախատեսվում է հայտարարագրման համակարգին զուգահեռ ներդնել նաև խթանող միջոցառումներ՝ սոցիալական կրեդիտներ: Քաղաքացին որոշակի փոխհատուցում կստանա կրթության, առողջապահության ոլորտում իրականացվող ծախսերի դիմաց: Եթե առաջին ընթերցմամբ սահմանվում էր, որ հիփոթեքային վարկի սպասարկման գծով եկամտային հարկի չափով տոկոսների վերադարձ ստացող քաղաքացիները չեն կարող հավակնել սոցիալական ծախսերից օգտվելուն, ապա երկրորդ ընթերցմամբ այդ սահմանափակումը հանվել է:

Հայտարարագիրը չլրացնելու դեպքում նախատեսված է պատասխանատվության միջոց՝ տուգանք:
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը պարզաբանեց, որ եկամուտների հայտարարագրման համակարգով արտագնա աշխատողները չեն հարկվելու: «Իսկ ովքեր դրսից եկամուտներ են ստանում՝ կլինեն դրսում աշխատողներ՝ շինարարության կամ այլ ոլորտներում, կլինեն Հայաստանում «ֆրիլանսով» աշխատող ծրագրավորողներ, 1 մլն դրամ եկամուտի դեպքում ստիպված չեն լինի ոչ տեղեկանք ներկայացնել, ոչ էլ դրա համար լրացուցիչ հարկեր վճարել»,-ասաց պատգամավորը:

Նախագծով որևէ չհարկվող եկամուտ չի նախատեսվում դարձնել հարկվող:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի