Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 13:36 23-12-2022

Անդրեասյանը Չինաստանի դեսպանին առաջարկել է Հայաստանում հայ-չինական սպորտային մարզահամալիր կառուցել


ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ողջունելով դեսպանին` Ժաննա Անդրեասյանը կարևորել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում հայ-չինական կապերի և փոխգործակցության զարգացումը: Շնորհակալություն հայտնելով շարունակական աջակցության համար՝ նախարարը դեսպանի ուշադրությունն է հրավիրել մի շարք ընթացիկ ծրագրերի իրականացմանը և նախանշել հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները:

Ժաննա Անդրեասյանը մասնավորապես գոհունակությամբ փաստել է, որ միջպետական ծրագրի շրջանակում ՀՀ քաղաքացիները բարձրագույն և հետբուհական կրթություն են ստանում Չինաստանի լավագույն բուհերում. 2023-2024 ուսումնական տարվա համար չինական կողմը հատկացրել է 8 կրթաթոշակային տեղ:

Երկու երկրների համատեղ ծրագրերի շրջանակում նախարարն ընդգծել է Հայ-չինական բարեկամության դպրոցի գործունեության կարևորությունը՝ նշելով, որ անհրաժեշտ է քննարկել բոլոր հնարավոր ուղղությունները՝ դպրոցի ներուժն առավել զարգացնելու և այն ռեսուրս կենտրոնի վերածելու առումով: Այդ համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է Չինաստանից գործուղված ուսուցիչների գործունեությունը, որոնց ներկայությունը փոխում է դպրոցի միջավայրը:

Նախարարն անդրադարձել է նաև Հայաստանի և Չինաստանի դասական գրական ստեղծագործությունների թարգմանության և հրատարակման ծրագրին՝ շեշտելով, որ դրա շրջանակում իրականացված աշխատանքները բավական մեծ առաջընթաց ունեն: Նրա խոսքով՝ համապատասխան մասնագիտական խորհրդի և չինական կողմի առաջին հանդիպումն արդեն տեղի է ունեցել, որի ընթացքում հստակեցվել են 2023 թ. 5 գրքերի թարգմանությանն ուղղված քայլերը: Ժաննա Անդրեասյանը վստահեցրել է, որ նախարարությունն անելու է հնարավորը՝ ծրագրի բարեհաջող իրականացման համար:

Նախարարն առաջարկել է զարգացնել համագործակցությունը նաև սպորտի ոլորտում, մասնավորապես՝ դիտարկել Հայաստանում հայ-չինական բարեկամության սպորտային մարզահամալիր կառուցելու հնարավորությունը, որը կարող է լրացուցիչ հարթակ հանդիսանալ համատեղ մարզումների, մարզիչների և մարզիկների փորձի փոխանակման և սպորտային ծրագրերի իրականացման համար:

ԿԳՄՍ նախարարը նաև փաստել է, որ առկա է մեծ ներուժ՝ մշակույթի և ստեղծագործական ոլորտներում համագործակցությունը զարգացնելու և խորացնելու ուղղությամբ:
Անդրեասյանը ևս մեկ անգամ գոհունակություն է հայտնել հայ-չինական փոխգործակցության որակից ու մակարդակից և վստահեցրել, որ առաջիկայում կարվի ամենայն հնարավորը՝ այն ավելի խորացնելու և զարգացնելու նպատակով:
Դեսպանը շնորհավորել է Ժաննա Անդրեասյանին՝ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություն:

Ֆան Յոնգը հավաստիացրել է, որ չինական կողմը պատրաստակամ է շարունակելու աջակցությունը ԿԳՄՍ ոլորտներին՝ հույս հայտնելով, որ այն կնպաստի համակարգի զարգացմանը: Նա փաստել է, որ առկա է համագործակցության մեծ ներուժ՝ չնայած համաճարակը որոշ չափով դանդաղեցրել էր գործընթացը: Դեսպանը կարևորել է նախարարի ներկայացրած բոլոր ծրագրերը՝ վստահեցնելով, որ կհամագործակցեն դրանց ուղղությամբ:
Դեսպանը հավաստիացրել է, որ անհրաժեշտության դեպքում չինական կողմը պատրաստ է հետագայում ավելացնել ՀՀ երիտասարդներին տրամադրվող կրթաթոշակային տեղերը ինչպես միջպետական համաձայնագրի, այնպես էլ Կոնֆուցիուսի ինստիտուտի գործունեության շրջանակում:

Դեսպանը նաև փաստել է, որ իրավամբ խախտվել է արցախցի երեխաների կրթության իրավունքը և հույս հայտնել, որ խնդիրն օրն առաջ կլուծվի:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին