Ներքին 3 տարի առաջ - 09:13 22-12-2022

Սյունիքի, Լոռու մարզերի ճանապարհներին, Դիլիջանի ոլորաններին մերկասառույց է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

ԱԻՆ-ից հայտնում են, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Սյունիքի, Լոռու մարզերի ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարդենյաց լեռնանցքում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին մառախուղ է:


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։