Խոսք 3 տարի առաջ - 13:42 21-12-2022

Ադրբեջանը չի անսա որևէ կոչի, քանի դեռ նրան փակուղի չեն մտցրել

Ադրբեջանը չի անսա որևէ կոչի, քանի դեռ նրան փակուղի չեն մտցրել ու նրա գործողությունների կամ անգործության պրակտիկ գինը չի բարձրացել: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, ով օրեր շարունակ նստացույց է անում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց:

«Այդ գինը կարող է լինել ֆինանսական, քաղաքական, ռազմաքաղաքական չափումով, կարող են կիրառվել անձամբ Իլհամ Ալիևի կամ նրա մտերիմների հանդեպ պատժամիջոցներ, բայց պետք է գին բարձրացնել, այլ տարբերակ չունենք: Եվ այդ գինը պետք է բարձրացնի միջազգային հանրությունը, և այստեղ Հայաստանի Հանրապետությունը շատ մեծ դեր ունի կատարելու»,- ասաց Բեգլարյանը:

Արցախի պետնախարարի խորհրդականի խոսքով՝ Հայաստանի և Արցախի գործողությունները պետք է միտված լինեն ոչ թե Ադրբեջանի հեղինակության նվազեցմանը և բարոյական հաղթանակներին, այլ Ադրբեջանի պրակտիկ շահերին հարվածելուն:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում

Ձեզ գուցե հետաքրքրի