Ներքին 3 տարի առաջ - 17:17 20-12-2022

Արցախից առողջական ծանր խնդրով Երևան տեղափոխված քաղաքացու վիճակը կայուն է․ Նորք Մարաշ ԲԿ

Արցախից առողջական ծանր խնդրով Հայաստանի Հանրապետություն տեղափոխված քաղաքացու վիճակը կայուն է։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասացի Նորք Մարաշ սրտաբանական բժշկական հիվանդանոցից։ «Պացիենտի վիճակը կայուն է։ Ընթացիկ բուժումներն է ստանում, որպեսզի շուտով վիրահատվի։ Նա առաջիկայում սրտի բաց վիրահատության է ենթարկվելու»,- ասաց բուժհաստատութան ներկայացուցիչը։

Բուժհաստատության ներկայացուցիչը վիրահատության ժամկետ նշել չկարողացավ։

Ասաց, որ վիրահատությունը կիրականացվի՝ կախված քաղաքացու առողջական վիճակից։ Այլ մանրամասներ ևս չհաղորդեց։

Ավելի վաղ Oragir.News-ը հայտնել է, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մեքենաները տեղաշարժվել են Բերձորի միջանցքով։

Ավտոշարասյան մեջ եղել է նաև շտապօգնության մեքենա, որով էլ հիվանդին տեղափոխել են Երևանի բուժկենտրոն։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ