Միտք 3 տարի առաջ - 12:25 20-12-2022

Ադրբեջանցիներն իրենց իրավունք են վերապահում խոչընդոտել Լաչինի միջանցքով մարդասիրական բեռների անցումը. Մարուքյան


Ադրբեջանի «ակտիվիստները» իրենց իրավունք են վերապահել ստուգել մարդասիրական բեռները և խոչընդոտել բեռների անխոչընդոտ անցումը Լաչինի միջանցքով:
Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հայտնել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Ադրբեջանի «բնապահպան ակտիվիստները» իրենք իրավունք են վերապահել ստուգել մարդասիրական բեռները և խոչընդոտել բեռների անխոչընդոտ անցումը Լաչինի միջանցքով»- ընդգծել է Հատուկ հանձնարարություններով դեսպանը:

Մարուքյանը հավելել է, որ նրանք, ըստ էության, ապօրինաբար մաքսային պարտականություններ են իրենց վերապահել: «Այս անհեթեթությանը պետք է վերջ դրվի»,- շեշտել է նա:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան