Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 11:04 20-12-2022

Հայաստանի ներկայացուցիչները Ստրասբուրգում մասնակցել են «Եվրիմաժի» կառավարման խորհրդի համաժողովին

Ստրասբուրգում կայացել է Եվրոպայի խորհրդի «Եվրիմաժ» մշակութային հիմնադրամի կառավարման խորհրդի համաժողովը, որին մասնակցել են Հայաստանի Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը և «Եվրիմաժի» հայաստանյան ներկայացուցիչ Սուսաննա Հարությունյանը:

Ինչպես հայտնում են ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, երկօրյա համաժողովի մասնակիցները քննարկել են «Եվրիմաժում» իրականացվող կառավարման բարեփոխումների նախնական արդյունքները, կառույցի «կանաչ քաղաքականության» նոր հայեցակարգը, «Եվրիմաժի» 2023 թվականի բյուջեի նախագիծը, ինչպես նաև հիմնադրամի գործունեությանն առնչվող կարևոր այլ հարցեր։

«Եվրիմաժի» համաժողովի շրջանակում հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել եվրոպացի գործընկերների հետ, որոնց ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Հայ կինոյի 100-ամյակին նվիրված հոբելյանական ծրագրերը:

ԵԽ «Եվրիմաժ» մշակութային հիմնադրամի կառավարման խորհրդի համաժողովին մասնակցել են 39 անդամ երկրների ներկայացուցիչներ և պատվիրակություններ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում