Ներքին 3 տարի առաջ - 13:42 18-12-2022

Ֆլեշմոբն էլ ազդեցություն չի թողնի. ինչպիսի տրամադրություններ են Արցախում

«7 օր Արցախը չի ընկճվում, չի թուլանում, քանզի հակառակ դեպքում գինը վճարման անդառնալի է լինելու, քանզի հասել ենք եզրագծին, որինց այն կողմ մեր մայր Հայաստանն է հանձնվում թշնամուն»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Կապ հաստատեցինք նրա հետ՝ հասկանալու, թե ինչպիսի՞ տրամադրություն է ժողովրդի մոտ, ով մեզ հետ զրույցում ասաց. «Չգիտեմ, օրինակ, արդյո՞ք երեկվա ֆլեշմոբը ազդեցություն կթողնի, թե ոչ։ Երկու տարի է՝ ես ասում եմ, որ գլխավոր պատասխանատուն Երևանի կենտրոնում նստած է։

Ոչ ՄԱԿ-ը, ոչ էլ որևէ մեկը, այս ամենին ուշադրություն չի՛ դարձնելու, որովհետև երբ հումանիտար աղետ է, ու կոչ ենք անում ճանաչել միջազգային հանրությանը Արցախի անկախությունը, հենց այդ նույն միջազգային հանրությունը սկսում է մեզ զարմացած նայել, թե ինչի՞ Հայաստանից չենք պահանջում որևէ բան։

Այս պահին քանի դեռ դրված չէ պահանջ, որ ՀՀ իշխանությունները վեր կենան ինչ-որ քայլեր անեն՝ որևէ միջազգային կառույց գործուն ու լուրջ քայլեր էլ չի՛ անելու»- շեշտեց պատգամավորը։

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ է՝ Արցախը բլոկադայի մեջ է։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը