Ներքին 3 տարի առաջ - 19:36 17-12-2022

Եթե Ադրբեջանը չպատժվի շարունակելու է նույն ցեղասպանական քաղաքականությունը․ Արտակ Բեգլարյան

«Իրականում դա ոչ ուղիղ և ոչ համապարփակ քննարկում է եղել, այլ հարցերի շրջանակներում քննարկվել է նաև Արցախի շրջափակման խնդիրը՝ ֆրանսիական պատվիրակության նախաձեռնությամբ։ Այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի պետնախարարի տեղակալ Արտակ Բեգլարյանը։

«Հիմնական երկրները իրենց դիրքորոշումները հայտնել են, իսկ ֆրանսիական կողմը հայտարարել է, որ եթե իրավիճակը չկարգավորվի առաջիկա օրերին իրենք արդեն նախաձեռնելու են առանձին, հենց այս թեմայով Անվտանգության խորհրդի քննարկում։ Այդ քննարկումը շատ ավելի մեծ կարևորություն կարող է ունենալ, որտեղ քաղաքական դիրքորոշումներ են լինելու»,- նշեց Բեգլարյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի նկատմամբ հնարավոր սանկցիաների կիրառմանը՝ Բեգլարյանը ասաց, որ դա միանգամից չի լինի, բայց եթե Ադրբեջանը չպատժվի շարունակելու է նույն ցեղասպանական քաղաքականությունը։


Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում