Ներքին 3 տարի առաջ - 14:31 17-12-2022

Որպեսզի հումանիտար ինքնաթիռները թռիչքներ կատարեն Արցախ, աշխարհը պետք է կամք դրսևորի. Մանե Թանդիլյան

Որպեսզի հումանիտար ինքնաթիռները թռիչքներ կատարեն Արցախ, աշխարհը պետք է դրսևորի համամարդկային արժեքներին հետևելու կամքն ու հստակ որոշումը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը:

«Արդեն վեցերորդ օրն է՝ իրենց «բնապահպան» ներկայացնող ադրբեջանցիներն անօրինական կերպով փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Առ այսօր Արցախի Հանրապետության 120.000 բնակիչ՝ այդ թվում 30.000 երեխա, շրջափակման մեջ են՝ զրկված առաջին անհրաժեշտության միջոցներից։

Ներկայումս ամբողջությամբ դադարեցված է սննդի, բժշկական պարագաների և վառելիքի մատակարարումն Արցախ:

Մինչդեռ Ստեփանակերտում պատրաստ է ամբողջովին գործառնող օդանավակայան, որն այս պահին հնարավորությոն ունի մարդասիրական օգնությամբ ինքնաթիռներ ընդունելու: Փրկության այս ճանապարհը գործածելու համար անհրաժեշտ է միայն միջազգային հանրության վճռականությունը։

Որպեսզի հումանիտար ինքնաթիռները թռիչքներ կատարեն Արցախ, աշխարհը պետք է դրսևորի համամարդկային արժեքներին հետևելու կամքն ու հստակ որոշումը։

Այս ուղղությամբ դիվանագիտական դաշտում տարվող աշխատանքներն ավելի ինտենսիվ բնույթ պետք է կրեն։ Անհրաժեշտ է գործածել բոլոր ջանքերը, ձեռք բերել անհրաժեշտ պայմանավորվածությունները, օգտագործել բոլոր ռեսուրսներն ու միջոցներն այդ վճռական որոշմանը հասնելու համար։ Որպեսզի Ադրբեջանի սադրանքներն այլևս ճգնաժամերի չբերեն, որպեսզի նման կոլապսային իրավիճակներում չհայտնվենք, Արցախում հումանիտար օդային միջանցքի բացումը պետք է դառնա օրակարգային և հրատապ լուծում։ Արցախը, որպես առանձին համայնք պահպանելու համար, օդային ճանապարհն անհրաժեշտություն է»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը