Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:27 17-12-2022

Նիկոլ Փաշինյանը սաստել է իր ուսապարկերին, որ ավել-պակաս չխոսեն. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ազգային ժողովի արտահերթ նիստին երեկ ՔՊ-ականներն աննախադեպ համեստություն ու զսպվածություն դրսեւորեցին, եւ չգտնվեց մեկը, որ օրակարգից դուրս ելույթներ ունենար, թեկուզեւ անհանգստություն հայտներ Լաչինի փակ ճանապարհի եւ պատանդ վերցված 120 հազար մեր հայրենակիցների համար։

Մինչդեռ երկու օր առաջվա նիստին ՔՊ-ականներն արշավանք իրականացրին Ռուսաստանի եւ ռուս խաղաղապահների ուղղությամբ եւ կատարվածը փորձեցին գցել ռուսների «գրպանը»։ Նշենք, որ նախօրեի ուշ երեկոյան Նիկոլ Փաշինյանը շտապել էր խորհրդարան եւ հանդիպել ֆրակցիայի հետ:

Մեզ ասացին, որ քիչ թվով մարդիկ են մասնակցել այդ հանդիպմանը, իսկ թե ինչ են քննարկել, մեր աղբյուրները համառորեն լռում են՝ ասելով, որ հրապարակման ենթակա ոչինչ չկա։ Ըստ ամենայնի՝ Նիկոլ Փաշինյանը սաստել է իր ուսապարկերին, որ ավել-պակաս չխոսեն, հավանաբար հասկացել է, որ իրավիճակը ծայրաստիճան բարդ է։

Ի դեպ, երեկ արտահերթ նիստին ընդդիմադիր պատգամավորները չմասնակցեցին, սակայն, ի տարբերություն «Հայաստան» դաշինքի, «Պատիվ ունեմ»-ի պատգամավորները վերջում կրկին գերազանցիկի պես եկան ու մասնակցեցին քվեարկությանը․ հավանաբար, նրանց առավել շատ մտահոգում է իրենց մանդատների ճակատագիրը, ամեն ինչ անում են, որ չկորցնեն դրանք` բացակայությունների հիմքով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր