Ներքին 3 տարի առաջ - 14:00 15-12-2022

Բրյուսովի ռեկտորի խորհրդականի դեմ քրգործ կհարուցվի՞․ հայհոյանքները չեն ներվելու

Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում գործող ռեկտորի վերընտրության պատմությունը, ինչպես ասում են, դեռ «շատ ջուր կտանի»։ Ընտրությունից հետո փոխվարչապետ, համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Համբարձում Մաթևոսյանն ու ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ազատվեցին պաշտոններից։ Մենք անդրադարձել էինք ռեկտորի ընտրության օրը բուհում ստեղծված լարված իրավիճակին։

Մասնավորապես՝ ռեկտորի խորհրդական Գրիշա Թամրազյանը ամբողջ ընթացքում մեծ աղմուկ էր բարձրացրել համալսարանի միջանցքներում, բղավել ու վիրավորական արտահայտություններ հնչեցրել ԿԳՄՍ նախարարի ու պաշտոնատար այլ անձանց նկատմամբ։

Թամրազյանի հայհոյանքները հնչել էին նաև Հանրային հեռուստաընկերության եթերում։

Մեզ հայտնի դարձավ, որ Թամրազյանին այս հայհոյանքները չեն ներվելու։ Իշխանական աղբյուրը հայտնեց, որ քննարկվում է վերջինիս դեմ խուլիգանության հատկանիշներով քրեական գործ հարուցելու հարցը, որով եթե անգամ չկարողանան Թամրազյանին դատել, գոնե կտանեն-կբերեն, նյարդերը կքայքայեն։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը