Սպորտ 3 տարի առաջ - 20:44 14-12-2022

Սկանդա՞լ եք տեսնում՝ իրական թեմաները թողած․ Եղիշե Մելիքյան

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի ձմեռային հատվածի վերջին տուրում «Ուրարտուի» դեմ հանդիպումից հետո «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի խոսքերը շատ քննարկվեցին։

ԶԼՄ-ներից մեկը մարզչի խոսքերը նույնիսկ որակեց «սկանդալային», այնինչ, գործող չեմպիոնի մարզիչը խոսում էր ներկայիս առաջատարից կրած պարտության մասին։

Oragir.News-ը կապ հաստատեց Մելիքյանի հետ՝ լսելու մարզչի պարզաբանումները․

«Չգիտեմ ինչու, իմ ասուլիսը որակում են սկանդալային։ Ոչ մի սկանդալ չկա, դա սպորտային սկզբունքայնություն է։ Սա սպորտ է, լավ գիտեք, այստեղ կա պայքար՝ երբեմն անզիջում։ Մարզիչների միջև նույնպես կա պայքար։ Բոլորս պայքարի մեջ ենք, ես ոչ միայն Գունկոյի, այլ նաև բոլոր թիմերի մարզիչների հետ եմ պայքարի մեջ։

Եթե այդպես ասում եք՝ «սկանդալ-սկանդալ», ասեմ, որն է իսկական «սկանդալը»․ պաշտոնապես հայտարարում եմ, որ մեր առաջությունը արդար չի ընթանում։ Կարող եք զբաղվել դրանով։ Դա, իհարկե, իմ կարծիքն է։ Ես ավելի ուշ կբացեմ փակագծերը

Եղել է օրենքի կոպիտ խախտում՝ կարմիր քարտ ստացած մարզիչը գտնվել է տեխնիկական գոտում։ Իսկ այդպիսի լուրջ հարցը ուղղակի փակել են։ Ես ասում եմ կողմնակալություն կա, պատրաստ եմ բազմիցս խոսել այդ մասին, մասնակցել քննարկումների։ Չպետք է մեկը սենյակից դուրս գա, կարծիք հայտնի և վերադառնա սենյակ․․․ ես պատրաստ եմ ֆեդերացիայի ցանկացած աշխատակցի հետ հանդիպել և խոսել։ Եկեք, փորձեք ապացուցել։

Եւս մեկ անգամ հավելում եմ, իմ և Գունկոյի հարաբերությունների մեջ մութ կողմեր չկան, եղածը սպորտային սկզբունքայնություն է։ Իրական թեմաները թողած՝ սկանդա՞լ եք այստեղ տեսնում»։

Հավելենք նաև, որ նշյալ լրատվամիջոցը հայտնել էր, որ ուշադրության կենտրոնում է պահելու «միադեպը», սակայն կապ էր հաստատել միայն «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի հետ, որից ստացել էր հետևյալ պատասխանը․ «Եթե որևէ բողոք ցանկանանք ներկայացնել, կներկայացնենք»։

Արման Առաքելյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում