Ներքին 3 տարի առաջ - 19:43 14-12-2022

Օկուպացված Քարվաճառում չորս ադրբեջանցի է ականի վրա պայթել

Արցախի Հանրապետության՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ կապիտուլյացիոն հայտարարությամբ Բաքվի վերահսկողությանը հանձնված Քարվաճառի (Քելբաջար-խմբ) շրջանի տարածքում չորս ադրբեջանցի է պայթել ականի վրա։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «Trend» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ այս գիշեր Ադրբեջանի ոստիկանության մարզային վարչությունում տեղեկություն է ստացվել, որ օկուպացված Քարվաճառի շրջանում ենթակառուցվածքային ծրագրերի վրա աշխատող չորս անձ պայթել է ականների վրա և վիրավորվել։

«Ներկայումս դեպքի վայր են մեկնել ոստիկանության աշխատակիցները՝ համապատասխան պետական ​​կառույցների ներկայացուցիչների հետ», - ասվում է Ադրբեջանի ներքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։

Պայթյունի հետևանքով տուժած ադրբեջանցիների վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանը ադրբեջանցիներն անգամ 44-օրյա պատերազմի ժամանակ չէին կարողացել գրավել, սակայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ օրեր անց ամբողջ շրջանն առանց մեկ կրակոցի հանձնվեց Ադրբեջանին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը