Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:28 14-12-2022

Մեր գործընկերները գնացին նոր խրամատ փորելու, բա հո չէի՞ն գնալու Ստեփանակերտում ապրելու․ Ա․ Քոչարյան

Լաչինի միջանցքի փակ լինելու հարցով հրավիրված ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ միջանցքը կփակվի էլ, կբացվի էլ, գազը կանջատվի, նորից կմիացվի․ տեսել են․ «Նմանատիպ գործողություններով, միջանցքը փակելով՝ Ադրբեջանը հրահրում է պատերազմ, մենք պատերազմ չենք ուզում: Մեր օրակարգը խաղաղությունն է, բայց միջանցքը փակելով՝ Ադրբեջանը ընկալելի է նորից դարձնում ղարաբաղյան թեման, մոռացել էին բոլորը: Միջազգային հանրությունը, բոլորը հիմա կհիշեն՝ ինչի համար սկսվեց էս ամենը: Մենք բանակցում էինք, ճոճանակը շարժվում էր, և շարժվելով հանդերձ՝ պիտի մի կետի կանգնի՝ դա խաղաղությունն է: Խաղաղության համար մեզ համերաշխություն է պետք»։

Անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության՝ դահլիճը լքելուն, Քոչարյանն ասաց․

«Ընդդիմադիրները գնացին խրամատ փորելու, էստեղի խրամատը չաշխատեց: Շշեր նետեցին, պարզվեց՝ նռնակ նետել էլ չգիտեն, հիմա գնացել են կառավարության դեմ, բա հո չէի՞ն գնալու ապրելու Ստեփանակերտում: Առավոտյան լսում էի ՊԲ նախկին հրամանատարի հարցազրույցը՝ Մովսես Հակոբյանի, խայտառակություն: Ինքն ասում է, որ սրա վերջում Ղարաբաղի ժողովուրդը դուրս է գալու Ղարաբաղից: Պարոն Հակոբյան, առաջինը դուք եք դուրս եկել՝ շենքեր և ձեր առանձնատները կառուցելով Երևանում: Պետք է դուրս չգալ Արցախից: Իսկ միջանցքը կփակվի-կբացվի, գազը կանջատվի և նորից կմիացվի: Այս ընթացքում դա տեսել ենք»,- շարունակել է Անդրանիկ Քոչարյանը։

Պաըգամավորը նաև նշել էր, որ միջանցքը բացվելու է, քանի որ ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով այն փակել են ռուս խաղաղապահները․ «Ռուսական խաղաղապահ ուժը դատապարտված է նորից բացելու, որովհետև եթե շարասյուն գնաց, ինքը չի կարող «բնապահպանների» պահանջը դարձնել ճանապարհի փակման առարկա»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը