Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 22:28 12-12-2022

Ադրբեջանին պետք է, որ Հայաստանն ինքն իր ձեռքով բացի «Զանգեզուրի միջանցքը»․ Արգիշտի Կիվիրյան

Այնպես չէ, որ Բաքուն չի կարող ուժային տարբերակով բացել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը». հաշվի առնելով իր հնարավորությունները ու հայկական բանակի ներկայիս վիճակը՝ նա կարող է անգամ մի քանի ժամում հասնել դրան։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:

«Սակայն նրան պետք է, որ Հայաստանն ինքն իր ձեռքով դա բացի, որ մի կողմից նա համաշխարհային հանրության կողմից չհռչակվի ագրեսոր, մյուս կողմից էլ անկանխատեսելի է, թե այդ պարագայում ինչպես իրեն կդրսեւորի Իրանը։ Թեհրանի համար դա պետական անվտանգության խնդիր է, ու Իրանը կարող է եւ ընդունակ է պատասխանել ուղղակի ներխուժմամբ, ընդ որում՝ ոչ միայն Սյունիք, այլ Նախիջեւան, Ջեբրայիլ-Զանգելան հատվածը ու Մուղան՝ փաստացի իր ադրբեջանաբնակ շրջանների ու բուն Ադրբեջանի միջեւ ստեղծելով այսպես կոչված «կամ իրեն լոյալ, կամ մեռյալ գոտի»։

Դրա համար որպեսզի չդիմի անտեղի ռիսկերի, իրականության մեջ բավականին զգուշավոր Ալիեւին պետք է հասնել նրան, որ հայկական կողմը իր իսկ ձեռքերով բացի այդ միջանցքը, որպեսզի լուծվի եւ միջազգային հանրության հարցը, ով իրականության մեջ ներքուստ եւ արտաքուստ կողմ է այդ միջանցքին, եւ Իրանի հարցը, քանի որ եթե հայերը իրենք են բացում այդ միջանցքը, Իրանի ցանկացած կտրուկ գործողություն կդիտարկվի ոչ թե ագրեսորի զսպելու գործողություն, այլ հենց ինքը՝ Թեհրանը կդիտարկվի կամ կհռչակվի ագրեսոր։

Ինչեւէ, հայկական կողմը որեւէ պարագայում, անգամ եթե հակառակորդի զորքը սպառնա Երեւանին, իրավունք չունի իր ձեռքով կամավոր բացելու այդ միջանցքը՝ դրանով իսկ եւ մեզ եւ մեր սերունդներին զրկելով այս տարածքում պետականություն ունենալու իրավունքից եւ հնարավորությունից...»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը