Ներքին 3 տարի առաջ - 20:46 12-12-2022

Արցախի ճանապարհը փակ է, բայց Աննա Հակոբյանին ամուր նյարդեր են պետք. կարդում է Փաշինյանի գրքի՝ Աղդամը զիջելու մասին հատվածը

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում կատվի հետ ջերմ լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես է գիրք ընթերցում։ Լուսանկարի վերևում գրառում է կատերել․ «Օսկարի հետ գիրք կարդալու համար ամուր նյարդեր և հաստատակամություն է անհրաժեշտ»։

Ամեն բան սովորական կթվար, եթե օրինակ, այն լիներ արտասահմանյան գրականությունից կամ այլ ոճի գիրք, եթե չլիներ ամուսնու՝ «Երկրի հակառակ կողմը» գիրքը՝ հատկապես 287-291 էջերը՝ «Սարերից իջան մի խումբ ձիավոր» վերտառությամբ հատվածը, որտեղ Փաշինյանը Աղդամի մասին խոսելիս նշել է, որ մի մասի համար չարժե զոհել ամբողջը, և կարելի է զիջել այդ մի մասը՝ հանուն խաղաղության։

Հայ ժողովրդի հայրենիքի հանձնման ծրագիրը դեռ 2008 թվականին նախագծած անձնավորության կինը այն որոշել է կարդալ հենց այսօր, հենց այն պահին, երբ Արցախը Հայաստանի և աշխարհի հետ կապող կյանքի միակ ճանապարհն արդեն 9 ժամ է՝ շարունակում է փակ մնալ։

Պատահականությո՞ւն, թե՞.....

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում