Ներքին 3 տարի առաջ - 23:08 10-12-2022

Դեկտեմբերի 10-ը կարելի է հռչակել մարդու իրավունքների ոտնահարման օր․ Ավետիք Իշխանյան

«Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր, 1948թ․ ՄԱԿ-ի կողմից ընդունվեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և այն ընդունման օրը՝ դեկտեմբերի 10-ը հռչակվեց, որպես մարդու իրավունքների օր։
Փորձենք հակիրճ ամփոփել 2022թ․, Հայաստանում մարդու իրավունքների տեսակետից, բերելով ոչ ամբողջական փաստեր․

-Շարունակվեցին քաղաքական հետապնդումները։

-Կալանավորվեցին դատավոր Բորիս Բախշիյանը, ՏԻՄ հաղթած համայնքապետեր։

-Շինծու մեղադրանքներով կալանավորվեցին բազմաթիվ քաղաքական, հասարակական գործիչներ․ Արմեն Գրիգորյան, Ավետիք Չալաբյան, Տարոն Մանուկյան և ուրիշներ։

-Արմեն Գրիգորյանն, ըստ էության սպանվեց։

-Սպանվեց նաև Սոնա Մնացականյանը։

-Համատարած խախտվեց խաղաղ հավաքների իրավունքը։ Հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառվեց բիրտ ուժ, հարյուրավոր մասնակիցներ բերման ենթարկվեցին, կալանավորվեցին։

-Երեք երիտասարդներ սպանվեցին Ապարանում։

-Իր տան դիմաց ծեծվեց Էդգար Ղազարյանը։

-Շարունակվեց դատական համակարգի քայքայումը։ Դրա վառ օրինակներն են Վարդազարյան-Ջհանգիրյան գաղտնազերծված զրույցը, Կարեն Անդրեասյանի ԲԴԽ նախագահ նշանակումը։

-Ոստիկանանների կողմից Վանեսքեսյանին խոշտանգումները։

Այսպիսով, այս օրը՝ դեկտեմբերի 10-ը կարելի է հռչակել, որպես Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման օր»։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին