Ներքին 3 տարի առաջ - 14:23 10-12-2022

Անձնագրային վարչությունում դեկտեմբերի 26-ից սպասարկումն իրականացվելու է էլեկտրոնային հերթագրմամբ

Դեկտեմբերի 19-ից անձնագրային և վիզաների վարչության անձնագրային ու վիզաների և օտարերկրյա քաղաքացիների հաշվառման բաժիններում կգործի էլեկտրոնային հերթագրման համակարգ։ Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական բաժինը:

Դեկտեմբերի 19-ից 23-ը էլեկտրոնային հերթագրմանը զուգահեռ գործելու է նաև հերթագրման սարքավորումների միջոցով հերթագրման կտրոններով սպասարկելու ընթացակարգը (50 տոկոս հարաբերակցությամբ), իսկ դեկտեմբերի 26-ից՝ սպասարկումն իրականացվելու է բացառապես էլեկտրոնային հերթագրմամբ։

Հերթագրվել կարելի է առցանց՝ e-request.am հարթակի միջոցով։

Նախ անհրաժեշտ է գրանցվել հարթակում, մուտք գործել համակարգ, սեղմել «Ամրագրել այց» կոճակը, «Հերթագրում» դաշտում ընտրել «Անձնագրային և վիզաների վարչություն» պատուհանը, նշել գործողության տեսակը և ամրագրել նախընտրելի օր ու ժամ՝ համապատասխան գործողությունը կատարելու նպատակով անձնագրային և վիզաների վարչության տվյալ բաժին ներկայանալու համար։

Դիմումատուները հերթագրման նպատակով պետք է լրացնեն միայն իրենց անհատական տվյալները։ Այլ անձանց տվյալներով հերթագրված դիմումատուները չեն սպասարկվելու։ Իսկ օրենքով նախատեսված դեպքերում, որպես ներկայացուցիչ հանդես գալու և մի քանի անձի համար գործողություն կատարելու պարագայում, յուրաքանչյուր դիմումի համար անհրաժեշտ է ունենալ առանձին հերթագրում՝ առվազն 15 րոպե տարբերությամբ (օրինակ՝ ծնողի կողմից մի քանի անչափահաս երեխայի անձնագրավորման դիմում ներկայացնելու դեպքում պետք է յուրքանչյուր երեխայի համար կատարվի առանձին հերթագրում)։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ից անձնագրային և վիզաների վարչության քաղաքացիության բաժնում ներդրվել և գործում է էլեկտրոնային հերթագրման համակարգ։ Նման եղանակով սպասարկում իրականացնելու արդյունքում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ էապես բարելավվել է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը, վարչությունում առկա չեն կուտակումներ, հերթեր, քանի որ յուրաքանչյուր քաղաքացի անձնագրային և վիզաների վարչություն այցելում է իր հերթագրման օրը և ժամին, տեղում սպասարկվում, ինչն էլ իր հերթին բացառում է քաղաքացիների՝ հերթում սպասելու և անհարկի ժամանակ կորցնելու հետ կապված դժգոհությունները։

Խնդրում ենք պահպանել հերթագրման կարգը՝ ճիշտ և ժամանակին սպասարկում ապահովելու նպատակով։

Անձնագրային վարչությունում դեկտեմբերի 26-ից սպասարկումն իրականացվելու է բացառապես էլեկտրոնային հերթագրմամբ։

Հերթագրվել կարելի է առցանց՝ e-request.am հարթակի միջոցով...

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում