Ներքին 3 տարի առաջ - 14:16 10-12-2022

Տիգրան Ավինյանը հանդիպել է Լիոնի քաղաքապետի հետ

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի հետ: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Երևանի քույր քաղաք Լիոնը նույնպես տոնական հանդերձանքով է:

Լիոնում հանդիպեցի քաղաքապետ Գրեգորի Դուսեին, քննարկեցինք եռամյա համագործակցության ծրագիրը: Արդյունքում այն հագեցրինք մշակութային ծրագրերով:

Մեր հաջորդ հանդիպումը կլինի գարնանը Երևանում»: