Ներքին 3 տարի առաջ - 15:48 07-12-2022

24-ժամյա ռեժիմով պարտադիր տեսահսկման հասանելիություն ոստիկանությանը․ նոր նախագիծ e-draft-ում

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղ է գտել «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի և հարակից իրավական ակտերի նախագծերը, որով նախատեսվում է՝ ուղևորների կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսների և միկրոավտոբուսների ուղեսրահները պետք է ապահովված լինեն անընդմեջ և բարձր որակի (HD) օրվա մութ ժամերին տեսաձայնագրություն իրականացնող տեսահսկման համակարգերով նկարահանելու և տեսաձայնագրությունն առնվազն 10 օր պահպանելու հնարավորությամբ:

ՀՀ ոստիկանության «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ը ամենօրյա 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով պետք է հասանելիություն ունենա նշված պարտադիր տեսահսկման համակարգերին։

Ավտոբուսի կամ միկրոավտոբուսի ուղեսրահում պետք է փակցված լինի «Ուղեսրահը տեսաձայնագրվում է» բովանդակությամբ հայտարարություն: Պարտադիր տեսահսկման համակարգերի տեխնիկական բնութագիրը և օգտագործման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ։

Ըստ նախագծի՝ էլեկտրոնային համակերգերի միջոցով (նկարահանող համակարգերով) հսկվող ավտոկայանատեղեր ունեցող ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպող մարմինը պարտավոր է իր էլեկտրոնային համակարգերին առցանց ռեժիմով (իրական ժամանակում) հետևելու և դրանց արխիվային ձայնագրություններից օգտվելու ամբողջական հասանելիություն տրամադրել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը։

Ներկայացված նախագծերի նպատակը հանցավորության դեմ պայքարում տնտեսավարող սուբյեկտների հետ համագործակցության կատարելագործումն է աշխատանքային նոր մեթոդների և ձևերի ներդրմամբ, որը տվյալ նախագծերի դեպքում պայմանավորված է ՀՀ-ում գործող մի շարք տնտեսվարող սյուբեկտների, այդ թվում և լիցենզավորվող գործունեություն իրականացնեղ, իրենց գործունեության տարածքներում տեղադրել տեսանկարահանող համակարգեր, որոնց տեսագրություններն անհրաժեշտության դեպքում կտրամադրվեն ՀՀ ոստիկանությանը, ինչպես նաև ՀՀ ոստիկանությունն ուղիղ հասանելիություն կունենա այդ համակարգերին` «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով:

Այդ նպատակի իրականացման համար նախատեսվում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Ոստիկանության մասին», «Առևտրի և ծառայությունների մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին», «Գրավատների և գրավատնային գործունեության մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքներում, ինչպես նաև բանկային և վարկային կազմակերպությունների, դեղատնային գործունեության, զենքի առևտրի իրականացման, կրթական ծրագրերի և նախադպրոցական ծառայության իրականացման կարգերում` սահմանելով դրանց տարածքներում տեսահսկման համակարգեր ունենալու պահանջ:

Նշված գործընթացի կատարումը կնպաստի ՀՀ-ում հանցագործությունների հայտնաբերմանը, կանխմանը, բացահայտմանը, իրավախախտումներ ծնող պատճառների բացահայտմանն ու չեզոքացմանը, հետախուզման մեջ գտնվող և անհետ կորած անձանց, ինչպես նաև տրանսպորտային միջոցների հայտնաբերմանը` այդպիսով աջակցելով իրավապահ մարմիններին:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ