Ներքին 3 տարի առաջ - 14:49 05-12-2022

Դավաճանություն պետական մակարդակով. Էդգար Ղազարյանը` ԱԱԾ գործողության մասին

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանն այսօր կատարել է ֆեյսբուքյան գրառում՝ անդրադառնալով ԱԱԾ-ի հայտարարությանը, որ հայկական կողմն ադրբեջանական կողմին է փոխանցել ենթադրաբար Ղարաբաղյան առաջին պատերազմի 10 զոհերի ոսկրեր և 2 քարտեզ:

«Դավաճանություն պետական մակարդակով

Մեկ տարուց ավելի պարբերաբար բամփ ու խրոխտ ձայնով տեսանյութեր հրապարակող ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, որը հպարտանում էր մի քանի հարյուր դոլարի դիմաց одноклассники և Facebook -ի օգտատերերին երրորդական կարգի տեղեկություններ փոխանցելու "բացահայտումների" համար, որոնց մի մասն այդպես էլ մնաց չապացուցված, պաշտոնական տեղեկատվություն է տարածել, որ իրենց կողմից թշնամուն են փոխանցվել ոչ միայն թուրքերի ոսկորներ (որոնց մասին թուրքերը վաղուց մոռացել էին) այլև ռազմական քարտեզներ։

Որքան էլ հետո փորձեն արխիվային փաստաթղթեր ոչնչացնել, այս պաշտոնական տեղեկատվությունը բավարար է շատերին դատելու համար։

Հ.Գ. Հնարավոր է, որ առաջիկայում հայ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը նորից մեկնի Կատարի Պետություն։ Արմեն Սարգսյանի ականջը կանչի։ Ժամանակին նա էր գնում Կատար` ականապատ դաշտերի քարտեզները թշնամուն հանձնելուց հետո։ Այդ ամենից հետո, նա փախել է երկրից կամ տնից դուրս է եկել ու այլևս չի վերադարձել»,- գրել է Ղազարյանը։