Ներքին 3 տարի առաջ - 14:20 05-12-2022

Լանջիկ-Մաստարա հատվածում տասնյակ մեքենաներ մերկասառույցի պատճառով դուրս են եկել երթևեկելի գոտուց

Irakanum.am կայքի գլխավոր խմբագիր Փայլակ Ֆահրադյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ էր հրապարակել Գյումրի-Երևան ավտոճանապարհին, Լանջիկ-Մաստարա հատվածից և կից գրել. «Գյումրի-Երևան ավտոճանապարհին, Լանջիկ-Մաստարա հատվածում խայտառակ իրավիճակ է։ Տասնյակ մեքենաներ մերկասառույցի պատճառով դուրս են եկել երթևեկելի գոտուց, մարդիկ ժամերով սպասում են, որ ճանապարհը բացվի ու բացի ոստիկանության աշխատողներից որևէ մեկը չկա։ Հո օձ չի, որ ԱԻՆ-ի աշխատակիցները հերոսաբար տեղափոխեն անվտանգ վայր։ Թե բա պատրաստ ենք ձմռանը»։

ԱԻՆ-ից Oragir.News-ի հետ զրույցում փոխգնդապետ Չեբեյանը՝ խոսելով Գյումրի-Երևան ավտոճանապարհի Լանջիկ-Մաստարա ճանապարահատվածում ստեղծված իրավիճակից, ասաց. «Ճանապարհին եղել է մերկասառույց, այս պահին էլ աշխատանքներ տարվում են հող ու ավազով, այս պահին այդ ճանապարհի վիճակը նորմալ է, եթե մեքենաներ էլ կան մնացած, դա հիմնականում անվադողերի հետ կապված խնդիր է, այսինքն՝ ամառային անվադողերով չեն կարողանում շարունակել ճանապարհը»։

Հարցին, թե ինչ վթար է տեղի ունեցել և մինչև հիմա ինչու վթարված մեքենաները չեն հեռացվել վթարի վայրից, Չեբեյանն ասաց. «Առավոտյան 08:00-ի սահմաններում վթար եղել է, չորս մեքենա բախվել են, եթե իրենք էնտեղ են՝ դա ԱՊՊԱ-ի հետ կապված խնդիրների հարցերը լուծելու համար է, մենք այս պահին այնպիսի տեղեկատվություն չունենք, որ ճանապարհը արգելափակված է, դա պայմանավորված է եղենակային պայմանների հետ»։

«ԱԻՆ-ը այս պահին գործառույթ չունի, որովհետև նման տեղեկություն չունենք արգելափակման հետ, հնարավոր է, որ մեքենաներն ամառային, ոչ սեզոնային անվադողերով են. խնդիրը դա է»։

Լուսանկարները irakanum.am-ի գլխավոր խմբագիր Փայլակ Ֆահրադյանի ֆեյսբուքյան էջից:








Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում