Ներքին 3 տարի առաջ - 11:38 05-12-2022

Ով է Երևանի քաղաքապետի նոր խորհրդականը

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօր գործակարգավարական խորհրդակցությանը հայտնեց, որ Սաշա Կատվալյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի խորհրդական։

Նշենք, որ Սաշա Կատվալյանը եղել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավարը․ վարչական շրջանը ղեկավարել է 2022 թվականի մարտից մինչև հոկտեմբեր։

2021թ․ նոյեմբերի 26-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ նշանակվել էր Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար, իսկ մինչ այդ զբաղեցրել էր Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը:

Մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ Սաշա Կատվալյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից ազատվել է, քանի որ ներքին խնդիրներ է ունեցել կառավարող կուսակցության հետ։ Մասնավորապես, Կատվալյանը դատապարտել էր Եռաբլուրում ոստիկանների կողմից գործադրված ուժը զոհվածների ծնողների նկատմամբ, երբ վերջիններս փորձել էին արգելել Նիկոլ Փաշինյանի մուտքը Եռաբլուր։