Ներքին 3 տարի առաջ - 10:53 05-12-2022

Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում

Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցությունն սկսելուց առաջ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ներկայացրեց քաղաքապետարանում նոր նշանակումները։ Մերի Մարգարյանը, ով զբաղեցնում էր քաղաքապետի խորհրդականի պաշտոնը, նշանակվել է քաղաքապետարանի աշխատակազմի Մարդկային ռեսուրսների վարչության պետի պաշտոնակատար, Արմեն Առաքելյանը՝ քաղաքապետարանի աշխատակազմի Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետի պաշտոնակատար, իսկ Սաշա Կատվալյանը՝ Երևանի քաղաքապետի խորհրդական։