Արտաքին 3 տարի առաջ - 11:21 30-11-2022

Մակրոնը պաշտոնական այցով մեկնել է ԱՄՆ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտոնական այցով մեկնել է ԱՄՆ, որտեղ, ինչպես սպասվում է, նրան կընդունի երկրի նախագահ Ջո Բայդենը, տեղեկացրել է «Ֆրանս պրես» գործակալությունը։

«Մակրոնի ինքնաթիռը վայրէջք է կատարել Վաշինգտոնի սահմաններից դուրս գտնվող «Էնդրյուս» միավորված բազայում, նա երկու օր կանցկացնի ԱՄՆ մայրաքաղաքում՝ Նոր Օռլեան այցելությունից առաջ»,- նշվել է գործակալության հաղորդագրությունում։

Մինչ այդ տեղեկացվել էր, որ Մակրոնի Վաշինգտոն կատարած այցի հիմնական թեմաներից մեկը լինելու է ԱՄՆ գնաճի իջեցման մասին ակտը (IRA)։

Մակրոնը, ինչպես սպասվում է, փորձելու է համոզել ԱՄՆ նախագահին մեղմել այն օրենքը, որը, նրա խոսքով, հակասում է Առևտրի համաշխարհային կազմակերպության նորմերին և «բարեկամական չէ»։

Երկու ղեկավարների բանակցությունները վերաբերելու են նաև Եվրոպային ԱՄՆ-ի վաճառած գազի գներին և Չինաստանի հետ մրցակցությանը։

Ֆրանսիայի նախագահի այցն ԱՄՆ կավարտվի դեկտեմբերի 2-ին։

Ամենից շատ դիտված