Մամուլ 3 տարի առաջ - 08:11 30-11-2022

Վահե Հակոբյանի ու թիմակիցների հեռանալը կոնկրետ նպատակ ունի. գործա՞րք իշխանության հետ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցության թեւը լքել է խորհրդարանը: Այդ մասին երեկ կուսակցությունն էր հայտարարություն տարածել՝ հստակեցնելով, որ ԱԺ-ից հեռանում են ու վայր դնում պատգամավորական մանդատները:

Կուսակցության առաջնորդ Վահե Հակոբյանի հետ մեկտեղ մանդատից նաեւ 2 պատգամավորներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանն են հրաժարվել: «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից միայն Զեմֆիրա Միզոեւան է պահպանել մանդատը, դա էլ՝ այն պատճառով, որ ազգային փոքրամասնություններին հասանելիք քվոտայով է պատգամավոր ընտրվել, հետեւաբար մանդատից հրաժարվելը նաեւ քվոտան կորցնել ու այն իշխող մեծամասնությանը՝ ՔՊ-ին հանձնել կնշանակի:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Վահե Հակոբյանի ու թիմակիցների խորհրդարանական գործունեությունը դադարեցնելը կոնկրետ նպատակներ ունի: Չի բացառվում՝ իշխանության հետ համագործակցության արդյունք է մանդատներից հրաժարվելը, այսինքն՝ Վահե Հակոբյանը ունեցվածքը փրկելու ու կալանավորվելու վտանգից ազատվելու համար համաձայնության է եկել Փաշինյանի իշխանության հետ, որ լռելայն հեռանալու է ԱԺ-ից: Իսկ այն, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Վահե Հակոբյանի նկատմամբ ունի տաբերակված մոտեցում, ակնհայտ է:

Օրինակ՝ Արմեն Աշոտյանին, որ որեւէ քրգործով չուներ դատավարական կարգավիճակ, արգելվեց երկրից դուրս գալ, սակայն Վահե Հակոբյանը, որը նույն կարգավիճակով մի քրգործով անցնում է, ազատ ելումուտ է անում Հայաստանից: ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը եւ քննչական մարմիններն ակնհայտորեն Վահե Հակոբյանին «փրկում են»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․