Ներքին 3 տարի առաջ - 16:37 29-11-2022

Աստծուն հիշում ենք վտանգի մեջ, իսկ հետո նույնիսկ մոռանում ենք շնորհակալություն հայտնել․ Գևորգ սարկավագ Կիրակոսյան

Գևորգ սարկավագ Կիրակոսյանը Մեխակավանում (Ջաբրայիլում) է ծառայել, երբ սկսվել է պատերազմը։ Զինվորների կողքին է մնացել զորամասում և առաջնագծում, հոգևոր խոսքով զորակցել, հուսադրել, մխիթարել։ Զենք վերցրել է, երբ ընկել են շրջափակման մեջ ու սպասել ամեն ինչի՝ այդ թվում վատագույնին։

Պատմում է, որ կային փախչողներ․ նրանք հիմնականում աշխարհազորից էին, որ եկել էին՝ չպատկերացնելով, թե ինչ է սպասվում իրենց և տարբեր դեպքերում դրսևորում էին ուղղակի մանկամտություն։ Եղել են դեպքեր, երբ խնդրել են միջնորդել, որ հեռանան կռվի դաշտից։ Բայց, ինչպես պատմում է սարկավագը, հետո հաղթահարել են վախը, գնացել առաջնագիծ և պատվով կատարել առաջադրանքը։ «Չվախենալու իմ բանաձևն աղոթքն է»,- ասում է նա։

«Անկեղծ եմ ասում, չի եղել այդպիսի դեպք, որ մտածեմ՝ տղաներին թողնել-հեռանալ․ ստորություն կլիներ,- ասում է նա։- Ամենամեծ խնդիրն այն է, որ մենք Աստծուն հիշում ենք միայն այն ժամանակ, երբ վտանգի մեջ ենք լինում։ Պատերազմի ժամանակ, ով առաջնագծում չէր, եկեղեցում աղոթում էր, իսկ հիմա եղեկեցին դատարկ է։ Մենք նույնիսկ մոռանում ենք Աստծուն շնորհակալություն հայտնել»։

Գևորգ սարկավագը փաստում է, որ պատերազմը փոխեց բոլորիս կյանքը՝ նույնիսկ, եթե կորուստներ չունենք մեր մտերիմների, բարեկամների շրջանում։ Նա նշում է, որ պատերազմից հետո շատերն էլ հեռացան Աստծուց, հայրենիքից, հիասթափվեցին բանակից, քանի որ իրականում հավատն ամուր չէր․ ոչ իրական քրիստոնյա էին, ոչ՝ իրական մասնագետ՝ դիլետանտ էին ամեն ինչում։

Քրիստոնեությունը պարտվողականություն չէ՝ ընդգծում է սարկավագը։ «Այո, ասվել է՝ եթե մի այտիդ ապտակում են, մյուսը դեմ տուր, բայց դա չի նշանակում, որ պիտի լինենք հիմարի կարգավիճակում։ Մենք ունենք պարտականություններ»,- նշում է նա՝ հիշեցնելով դրամների առակը, որում ուղերձ է տրվում, որ մարդ ոչ միայն պիտի պահի-պահպանի իրեն տրվածը, այլև՝ ձգտի բազմապատկել։

Գևորգ սարկավագը հետաքրքիր-խորհրդակիր դրվագ է պատմում․ հայր ու որդի էին առաջնագծում, և որդին եկել էր առանց հոր թույլտվության, ինչի համար հայրը կշտամբում էր նրան։ Բայց հետո ստացվեց այնպես, որ նա փրկեց վիրավորված, արնաքամվող հոր կյանքը։ Սարկավագն ընդգծում է՝ սա պատկեր է, թե ինչպես պիտի լինենք միասնական՝ անկախ ամեն ինչից, բոլոր առումներով, հանուն հաղթանակի։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը