Խոսք 3 տարի առաջ - 13:29 29-11-2022

Պետությունը մեր գրպանից է սուբսիդավորելու. Արմեն Պողոսյանը՝ ջրի թանկացման մասին



Համակարգի պահպանությունը, անվտանգությունը, ծախսերը, պետական սուբսիդավորումը, բոլորի աղբյուրը մեկն է, սպառողի գրպանը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 29-ին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում, որտեղ քննարկվում էր ջրի սկագանի բարձրացման հարցը, հայտարարեց Սպառողների ասացիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը:

«Ուրիշ աղբյուր չկա, եթե պետությունը սուբսիդավորում է, նշանակում է մեր գրպանից է սուբսիդավորում: Ջրի սակագնի վրա ազդող բազմաթիվ գործոններ կան, որոնց վրա մեր ազդեցությունը մեր ուժերից վեր է, բայց երկու գործոն կա՝ վաճառված ջրի ծավալ եւ կորուստների նվազում, որ մեզնից է կախված, դրանք պետք է մեր ուշադրության կենտրոնում լինեն: Կորուստները 81-ից 69 տոկոս նվազեցելը համարում ենք նվաճում: Հիմնական կորուստը տեխնիկական է եւ կոմերցիոն: 21-րդ դարում 69 տոկոս ջրի կորուստը չի կարող բավարար լինել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը օգոստոսին հայտ է ներկայացրել, որ ջրի սակագինը 200 դրամից դառնա 209 դրամ բոլոր սպառողների համար:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ուսումնասիրություն է անցկացրել եւ պատրաստել որոշման նախագիծ, ըստ որի, սոցիալապես անապահով խավի համար սակագինը կմնա նույնը՝ 180 դրամ, իսկ մնացած սովորական սպառողների համար սակագինը 200 դրամից կդառնա 208,5 դրամ: Այսօր ՀԾԿՀ-ն ընդունեց այդ որոշումը:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում