Ներքին 3 տարի առաջ - 15:35 28-11-2022

2023-ին Արցախի ԱԳՆ-ին ուղղված ծախսերը կրճատվել են շուրջ 170 մլն դրամով

Նոյեմբերի 28-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ:

Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ ներկայացվել են ԱԳՆ, զբոսաշրջության, հանրային հեռուստառադիոընկերության, «Ազատ Արցախ» թերթի 2023 թվականի բյուջեները:

ԱՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը նախ անդարադարձել է 2022-ի բյուջեին, որտեղ պահպանման ծախսերը կազմել են 714 մլն 332 հազար դրամ: 2023 թ.-ին պահպանման ծախսերը 169,5 մլն-ով կնվազեն, ինչը պայմանավորված է արտերկրում Արցախի մշտական ներկայացուցչությունների ծախսերի նվազմամբ:

Զբոսաշրջության բյուջեն ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը: 2023 թվականին ոլորտի բյուջեն նախատեսված է 33,5 մլն. դրամի չափով, որն ուղղորդվելու է ճգնաժամային իրավիճակից դուրս գալու ու զարգացման ծրագրերին:

ԱՀ հանրային հեռուստառադիոընկերության 2023 թվականի բյուջեն պլանավորված է 446 մլն. 600 հազ. դրամի չափով, որի 86,5 տոկոսը կազմում է աշխատավարձի ֆոնդը: Նոր տեխնիկայի ձեռքբերման համար նախատեսվում է 2 մլն. դրամ:

«Ազատ Արցախ» թերթի բյուջեն անփոփոխ է մնացել՝ 106 մլն. 503 հազ. դրամ, որից 80 մլն. 649 հազ. դրամը կազմում է աշխատավարձի ֆոնդը: 8 մլն դրամ ապահովվելու է սեփական եկամուտների հաշվին:
Պատգամավորները հարցադրումներ են ուղղել զեկուցողներին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում